Երկրաչափություն դասարանական 10.12.25

Դասարանական առաջադրանքներ՝ 191-ա,գ,ե;192-ա,գ;193-ա,գ;194;196

ա) cos a

գ) cos a

ե) ctga

ա) sin a

գ) -tg a

ա) 1

գ) 1

sin120=sin60

cos120=-(cos60)

tg120=(-tg60)

ctg120=(-ctg60)

sin150=sin30

cos150=-cos30

tg150=-tg30

ctg150=-ctg30

Փաստ/պնդում

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ փաստ

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ պնդում

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ փաստ

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ պնդում

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ փաստ

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ պնդում

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ պնդում

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ փաստ

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ պնդում

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ փաստ

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ պնդում

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ փաստ

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ պնդում

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։ 

Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։ 

Անգաղթ խալիֆա հերոսը շատ էր սիրում երաժշտություն և կարևոր էր դա իր համար։

Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։ 

Բասեին շատ խելացի էր։

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։ 

Կայսրը միամիտ էր

Մամփրե արքան

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 
1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։
2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։ 
3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։ 
4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝  Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։
5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։ 
6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։ 
7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք  ունես դու։
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։ 
10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը

Classwork

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice . I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

Նոյեմբերի 24-29

Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ «Կարմիր գրքերը»

Դաս § 21, էջ 62-64 պատմել։

Ученики, которым трудно читать на армянском языке, могут воспользоваться этой ссылкой, чтобы ознакомиться с материалом на русском языке ՝

Особо охраняемые территории Республики Армения

Վերհիշե՛լ նախորդ տարիներից, ի՞նչ է ազգային պարկըարգելոցըարգելավայրը, ռեկրեացիոն գոտին։

Ազգային պարկ – մեծ տարածք է, որտեղ պաշտպանում են բնությունը՝ անտառները, կենդանիներին, բույսերը, բայց մարդիկ կարող են նաև այցելել, հանգստանալ և զբոսնել հատուկ նշված տեղերով։

Արգելոց – տարածք, որտեղ բնությունը ամբողջությամբ պաշտպանված է․ այստեղ գրեթե ոչինչ չի կարելի անել․ ոչ կտրել, ոչ որսալ, ոչ շինարարություն։ Ամենախիստ պահպանվող տարածքն է։

Արգելավայր – տարածք, որտեղ նույնպես պաշտպանում են բնությունը, բայց կան որոշ թույլատրելի բաներ, օրինակ՝ գիտական աշխատանքներ կամ սահմանափակ այցելություն։ Պահպանությունը քիչ թե շատ մեղմ է, ոչ այնքան խիստ որքան արգելոցում։

Ռեկրեացիոն գոտի – հատուկ տարածք հանգստի ու ժամանցի համար․ այստեղ մարդիկ գալիս են զբոսնելու, վրաններ դնելու, հանգստանալու ու բնությունը վայելելու։

Բլոգում պատասխանել հարցերին և սովորել։

1․Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։

Ազգային պարկում բնությունը պահպանվում է, բայց որոշ սահմանափակ գործունեություն թույլատրվում է, արգելոցում ամեն ինչ արգելված է և ամբողջ տարածքը խիստ պահպանվում է, իսկ արգելավայրում պաշտպանվում են միայն որոշակի բույսեր, կենդանիներ կամ օբյեկտներ։

2․Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանում կան 4 ազգային պարկ՝ Սևան, Դիլիջան, Արփի լիճ և Արևիկ, որոնցում պաշտպանվում է լիճը, անտառները, հազվագյուտ կենդանիներն ու թռչունները։

3․Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանում կան 3 արգելոց՝ Խոսրովի, Շիկահողի և Էրեբունի, որտեղ պահվում են հազվագյուտ բուսատեսակներ, անտառներ, կենդանիներ և վայրի ցորենի տեսակներ։

4․Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։

Հայաստանում կա ավելի քան 25 արգելավայր, օրինակ՝ Շիկահողի Սոսու պուրակը և այլ տարածքներ, որտեղ հատուկ պահպանվում են որոշ բույսեր, կենդանիներ կամ բնության օբյեկտներ։

5․Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։

Բնական հուշարձանները գիտական, մշակութային և գեղեցկության տեսանկյունից կարևոր են։ Օրինակ՝ Ջերմուկի, Շաքիի և Թռչկանի ջրվեժներ, «Սատանի կամուրջ» (Որոտան գետ), Մոզրովի և Մագիլի քարանձավներ:

6․Ինչի համար է նախատեսված «Կարիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի

«Կարմիր գիրքը» ցույց է տալիս, թե որ բույսերն ու կենդանիներն են վտանգված և անհետանալու սպառնալիքի տակ։

Բույսեր․ Թախթաջյանի կաթնուկ, հատապտղային կենի, արարատյան իշամոռուկ
Կենդանիներ․ Բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, երկարականջ ոզնի, սև անգղ

Լրացուցիչ կարող եք ուսումնասիրել հետևյալ նյութերը՝

Կարող եք դիտել նաև այս տեսանյութերը

Հայաստանի Կարմիր Գիրք

Էկոհարթակ․ Կարմիր գիրք

Էսսեի գնահատման օրինակ

Առավելագույն միավորը՝ 20

Բովանդակություն- 14 

  • Նյութի իմացություն՝ 4 միավոր

Չկար ոչ մի անդրադարձ տեքստերի վրա ։ 0միավոր

  • Հիմնավորվածություն /պնդում, ապացույց/ ՝ 4 միավոր,

էսսեի մեջ կար թեթևակի պնդումներ, բայց ոչ մի հստակ բան և չկար նաև ապացույց։ 1,5միավոր

  • Ստեղծագործականություն /սեփական մտքերի, դիրքորոշումների ներկայացում/ 3 միավոր,

Էսսեում կար որոշակի մտքեր և դիրքորոշումներ հետևյալ թեմայի մասին։ 2միավոր

  • Վերլուծական, քննական մտածողության առկայություն՝ 3 միավոր։

Չկար վերլուծություն կամ քննական մտածողություն։ 1 միավոր

Կառուցվածքը՝ 6 միավոր

  • տրամաբանական հաջորդականություն /նախաբան, հիմնամաս, եզրակացություն/ 3 միավոր

Պահված չէր հաջորդականությունը մտքերը անտրամաբանական ձևով շարված էին։ 1միավոր

  • պահանջի հստակ կատարում /ամբողջական արտահայտված մտքեր՝ տրամաբանական շարունակությամբ և մտքերի հանգուցալուծմամբ / 3 միավոր։ 

Մտքերից ոչ ոք չէր ավարտվում կամ սկսվում։ 1միավոր

6/20

Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 

Ազատությունը շատ կարևոր է եղել դեռ շատ վաղուց, որովհետև տարբեր երկրներ վերացել են ազատություն չունենալու և այլ երկրից կախված լինելու պատճառով։ Ազատությունը շատ հարաբերական է և կարող է լինել տարբեր կախված մարդուց։ Ազատությունը նաև շատ մեծ հասկացություն է, ազատությունը կարող է սկսվել ամենափոքր բաներից օրինակ՝ գուլպա ընտրելուց մինչև ամենալուրջ բաները օրինակ՝ խոսքի ազատությունը և այլն։

Ես կարծում եմ, որ ամեն բանական էակ, որը լույս է եկել այս աշխարհ անկախ ամեն-ամեն ինչից՝ սեռից, ռասայից, ազգությունից, տարիքից, հասակից, քաշից և այլ բաներից պետք է ունենա ամբողջական ազատություն ամեն բնագավառում։ Ես այս պնդումը ապացուցելու համար առաջ կբերեմ այն փաստը, որ գրեթե բոլոր երկրների օրենսգրքում կա նմանատիպ հոդված, որը պարտադրում է բոլոր մարդկանց տալ ազատություն։ Հայկը և իր ազգականները մեզ շատ հայտնի առասպելի մեջ ընդհամենը ցանկանում են լինել Բելից և իր օրենքներից, հարկերից ազատ։ Դա հասարակ մարդկային և հասկանալի ցանկություն է։ Իսկ բանաստեղծության մեջ, ասվում է, որ այս աշխարհում ծնունդ առնելուց հետո մանուկ հասակում դու ունենում ես ազատություն և դա պետք է պահվի ամբողջ կյանքի ընթացքում։Բանաստեղծությունում ասվում է, որ, եթե մարդը սիրում է ազատությունը, ապա այս աշխարհը իր համար շատ խիստ տեղ է։ Ես հետևյալ խոսքերի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետև կարծում եմ, որ մեր աշխարհը այնքան մեծ է, որ դու քո ցանկացածը կարող ես գտնել այս աշխարհի վրա ճիշտ և երկար փնտրելու դեպքում։

Եզրակացնելով այս ամենը ես կասեմ, որ միշտ պետք է բռնել ազատության ճամապարհը և մնացյալ կարևոր բաները՝ երջանկությունը, գումարը, ընտանիքը քեզ մոտ կգան, որովհետև միայն ազատ մարդը կարող է ունենալ նմանատիպ բաները։