Դաս 16(02․02-06․02)

Օրգանիզմների սեռական բազմացումը։Էջ 47-48։

1․Ի՞նչ է սեռական բազմացումը և ինչո՞ւ է այն կարևոր թե՛ բույսերի, թե՛ կենդանիների համար։

Սեռական բազմացումը այն է, երբ արական և իգական բջիջները միանում են և ստեղծում նոր օրգանիզմ։ Այն կարևոր է, որովհետև դրա շնորհիվ բույսերն ու կենդանիները ունենում են առողջ և տարբեր սերունդներ։

2․Որո՞նք են սեռական բազմացման հիմնական տարբերությունները բույսերի և կենդանիների մոտ։

Կենդանիների մոտ բեղմնավորումը տեղի է ունենում արական և իգական սեռական օրգաններում։
Բույսերի մոտ սեռական բազմացումը կատարվում է ծաղկի միջոցով, և ծածկասերմ բույսերի մոտ տեղի է ունենում կրկնակի բեղմնավորում, ինչը կենդանիների մոտ չկա։

3․Ի՞նչ դեր ունեն ծաղկի մասերը (փոշեհատիկ, սերմնաբուն) բույսերի սեռական բազմացման ընթացքում։

Փոշեհատիկը պարունակում է արական սեռական բջիջները, որոնք տեղափոխվում են սերմնաբուն։
Սերմնաբնում գտնվում է ձվաբջիջը, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը և ձևավորվում է սերմը։

4․Ինչո՞ւ է սեռական բազմացումը ապահովում սերունդների բազմազանություն, ի տարբերություն անսեռ բազմացման։

Սեռական բազմացման ժամանակ սերունդը ստանում է գենետիկական նյութ երկու ծնողներից, ինչի պատճառով առաջանում են տարբեր հատկանիշներ։
Անսեռ բազմացման դեպքում սերունդը նման է ծնողին, և բազմազանություն գրեթե չի առաջանում։