Քերականական առաջադրանք 30.01.25

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ,  վեցանկյունի, ուս ոււսի մարդ-մուրդ։ 

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտ֊նը-վել, ըն֊կըճ֊վել, հըր֊ճը֊վել, փըր ֊ կը֊վել։

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, կուտակում, հունարեն։

թունոտ֊թույն, քնքշանք֊քնքուշ, ձնհալ֊ձյուն, ցուցարար֊ցույց, կուտակում֊կույտ, հունարեն֊հույն

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր, մարտ, արի։

Շան կերը տուր։

Կեր բրդուճդ։

Մարտի կեսերին գնում ենք Եթովպիա։

Մարտում զոհվեց Գաբրիելը։

Տղա՛ս, արի՛ տուն, արդեն ուշ է։

Շատ արի տղա էր նա։

6. Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

գունեղ, զորեղ,թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շքեղ,գունեղ, զորեղ,թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շքեղ

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս՝ Անին, չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ՝Վահանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն՝ քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

9. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիքներ ունի։

11.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

Օրոր էր ասում աշունն անտառին,

Բայց դեռ անտառի քունը չէր տանում:

Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:


Առվակը ծիծաղում էր:

Սիրտս երգում էր: 

12. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ դրվում։

Վերջապես ես հասկացա գլխավորը․ նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով, որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ. խիստ ցավոտ է իրականությունը։

Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից. դա իր համար չէր։

Հունական հրաշքն անհրաժեշտ էր․ ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

Նրա՝ բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ․ կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ՝ սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

Դ,,Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին,, ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։ 

ԲԱԴԳ

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։ 

Ավանդույթի համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Բանը նրանում էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։

Բանն այն էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանանալուց, փակված էին իրենց տներում, դեպքը կատարվեց, երբ կեսօրին մոտ էր։ 

իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Եռօրյա ուխտը ավարտված էր, և Աստծո առաջ իրենց պարտքը կատարած ուխտավորները, ուղտի վրա նստած, վերադառնում էին տուն։

ուղտ, ուխտ, կատարել, Աստված։ 

Քերականական առաջադրանք 26.01.26

  1. Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում՝ կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները՝ արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,  թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը` արևածագին, Զևսը հավաքեց աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց․

―Լա՝վ լսեցեք, ո՝վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը՝ հետաքրքիր, անսպառելի, ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

2.      Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհէկ, չէի, անէ/։

3.      Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի        սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

տնտես, սրբապատկեր, միջադեպ, ձվաձև, չվացուցակ, թխամորթ

ուղղաձիգ, դափնեվարդ, այգեգործ, ոսկեզօծ, սիգաճեմ, որդեսեր

4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

նապալեզու, ներուժ, թերուս, համահունչ, ենթասպա, հակադրել

5.      Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ  կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպերից և պղտոր հեղեղներից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահմաններից՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անվամբ կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել 

Առաքյալը

Մուրացան ,,Առաքյալը,, 

Ստեղծագործությունը համառոտ։

Ստեղծագործությունը ամբողջական՝ էլեկտրոնային տարբերակով։ 

Վիքիպեդիայի հոդվածը։ 

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 

Առաքյալ բառը նշանակում է քարոզիչ։ Բառի հիմքը եկել է «Աստվածաշնչից»

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 

Պետրոս Կամսարյանը նպատակ ուներ գնալ գյուղ, այն շինեցնել, զարգացնել և ընդհանուր առմամբ լավացնել։ Նա ստեղծագործության սկզբում շատ մոտիվացված էր և կարծում էր, որ ամեն բան կանի կարդացած լինելով։ Իսկ վերջում հասկանալով, որ գյուղացիները չեն ուզում փոփոխություն տխրում է և հասկանում, որ իր գրած ամեն նախագիծ անմիտություն էր։

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Գյուղը հայկական սովորական մի գյուղ էր, որը չուներ աչքի ընկնող որևե առանձնահատկություն։

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 

Ստեղծագործության մեջ ներկայացվում է, որ գյուղացու բոլոր խնդիրները գալիս են տգետությունից և կարծում եմ, որ դեռ այսօր էլ, իհարկե ոչ բոլոր, բայց շատ գյուղացիները խնդիրը նույնն է։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։ 

Մուրացանը ուզում է ցույց տալ, որ ոչ ոք մեղավոր չէ քո խնդիրների մեջ այնքան ինչքան դու։

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Կարծում եմ, որ երկուսն էլ հավասարաբար կարևոր են, որովհետև առանց մեկի մյուսի գոյությունը անհնար է։

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանը չնայած ամենակարճը լինելով մեզ հասցրեց տալ շատ-շատ գիտելիք և հիշողություններ։ Ճամբարի ընթացքում ամեն տարվա պես գնացինք սահադաշտ։ Հասցրեցինք նաև գնալ եռօրյա ճամփորդության դեպի Գյումրի։ Գյումրիում անցկացրեցինք շատ հավես ժամանակ։ Դեպի Գյումրի ճամփորդության մասին մանրամասների համար կխնդրեմ այցելել «Գյումրի» բառի վրա դրված հղումով։ Նաև գնացինք թատրոն և դիտեցինք «Մուսալեռան 40 օրը» ներկայացումը։ Այն ներկայացնում էր ինքնապաշտպանության կարևորությունը։ Ոտքով թափառման ժամանակ նաև գնացինք կինոթատրոն և դիտեցինք ֆիլմ։ Ճամբարին ունեցանք մի քանի հանդիպում, օրինակ՝ մեր դպրոցի շրջանավարտ Սարգիս Մարկոսյանի հետ, որը ներկայացնում էր, թե ինչքան կարող է արհեստական բանականությունը օգնել մարդու կյանքին, ներկայացնելով coursera, chatgpt և այլ մի քանի արհեստական բանականությամբ աշխատող ծրագրեր։ Ճամբարային վերջին օրը անցկացրեցինք inecobank-ից հյուր եկած մարդկանց հետ, որոնց հետ ունեցանք հետաքրքիր քննարկում ընդհանուր փողի, ավանդի, ներդրման, խնայելու և ճիշտ ֆինանսագիտության մասին։ Դրանից հետո հաստատվելու համար, որ իրենց տված տեղեկատվությունը մնացել է մեր գլխերում խաղացինք մի քանի ստուգիչ խաղեր։

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Շարժվեցինք առավոտյան Միջին դպրոցից, սակայն ես միացա ընկերներիս ճանապարհից։ Սկզբում կանգնեցինք Արուճում գտնվող քավարանատանը և եկեղեցում։

Արուճից հետո կանգ առանք Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցիում։ Ապա գնացինք հյուրատուն, տեղավորվեցինք, հանգստացանք և գնացինք Գյումրու սպորտդպրոց՝ բասկետբոլի խաղի։

Բասկետբոլից հետո գնացինք հյուրանոց, հանգստացանք, խաղեր խաղացինք և հաց կերանք։ Հաջորդ օրը առավոտյան նախաճաշելուց հետո թափառեցինք Գյումրիում։ Այցելեցինք Վարդանանց հրապարակը, Յոթ Վերք եկեղեցին, Վառեմ ֊մառեմ պատշգամբի բակը և դիմացի համանուն արհեստանոցը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և վերջում էլ Պոնչիկ-մոնչիկը։ Վերջում էլ ավտոբուսում վերադարձանք հյուրանոց։ Առավոտյան նախաճաշից հետո դասավորեցինք իրերը և սենյակները։ Ճանապարհին նաև կանգնեցինք Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղուցում և ականատես եղանք երեխայի քառասունքից դուրս գալու արարողությանը։ Հետո վերջապես հասանք Միջին դպրոց։

Ճամբարային օրվա լուսաբանում․ 09.01.26

Քանի որ, օրը ուրբաթ էր մենք մեր ճամբարային օրը սկսեցինք եկեղեցուց՝ ժամերգությամբ։ Չնայած դպրոց ուշ հասնելու փաստին մենք հասցրինք շարունակել մեր ազգագրական ստուգատեսի նախագիծը։ Ապա երկրորդ ժամին մեր մոտ եկավ ընկեր Լիանան ներկայացնելու “Մաթեմատիկա” ամսագիրը, դիջիթեքը և նաև արեցինք մի փոքր հարցախաղ հասկանալու համար թե ով ինչքան գիտելիք ունի մաթեմատիկայից։ Դրանից հետո մեր ջոկատից մի քանի հոգի կազմակերպել էին վիկտորինա, որը խաղացինք ամբողջ դասաժամին։ Այդ դասաժամի վերջանալուց հետո մենք մասնակցեցինք ընկեր Էմանուելի կազմակերպավ խաղ-մրցույթին։ Մրցույթից և երկար դասամիջոցից հետո մենք գնացինք ամեն մեկս մեր ընտրության շտկողական առարկային։ Այսքանն էր մեր ճամբարային օրը։ Ահա որոշ նկարներ մեր օրվանից։