Առաջադրանք 1
Գլուխ 2.8-Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ/ էջ 59-63, պատմել/
Գրավոր պատասխանել հարցերին
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Առաջին աշխարհամարտ-գլոբալ պատերազմ սկսվել է 1914 թ. օգոստոսի 1-ին և տևել մինչև 1918 թ. նոյեմբերի 11-ը: Պպատերազմից հետո հայերը բավականին ծանր տուժել են:
«չեզոք գոտի»-տարածքը, որտեղ չի թույլատրվում մարտական գործողություններ կամ որևէ կողմի բանակի մուտք։
կովկասյան թաթարներ-Ադրբեջանցիներ
Ս. Շահումյան-Բաքվում ձևավորված խորհրդային իշխանության զորքի հրամանատար, որի զորքը բախվեց օսմանյան զորքերի դեմ:
Հ. Բագրատունի-մարտիկ, ով նույնես մասնակցել է Բաքվի պաշտպանությանը:
Սեբաստացի Մուրադ-մարտիկ, ով նույնես մասնակցել է Բաքվի պաշտպանությանը:
Խ. Բեկ-Սուլթանով-1919 թ. հունվարի 15-ին բրիտանական աջակցությամբ դառնում է Ղարաբաղի և Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետը:
Ա. Շահմազան-Բեկ-Սուլթանովին ժամանակավոր նահանգապետ նշանակելուց օրեր անց ՀՀ կառավարությունը ստեղծում է Ղարաբաղ-Զանգեզուրի մարզային խորհուրդ, որի ղեկավար է նշանակվում Արսեն Շահմազանը:
Դրո-հայկական բանակի հրամանատար, որի զորքը հասնում է զգալի հաջողությունների վրացիների դեմ պատերազմելիս 1918 թ. դեկտեմբերի 13-ին:
Գ. Նժդեհ-հայ հրամանատար, ով մեծ դեր է ունեցել Զանգեզուրի
հայության համախմբման ու թուրք-թաթարական ուժերին հակահարված տալու գործում:
Պ. Տեր-Դավթյան-1920 թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին ՝ ռուս-ադրբեջանական պայքարում կարողացավ Գ. Նժդեհի հետ հասնել փոփոխակի հաջողությունների, որի արդյունքում տեղի ունեցած կռիվները ի վերջո ավարտվում են հայերի հաղթանակով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Բնութագրի՛ր ՀՀ հարաբերությունները հարևան Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ: Ներկայացրո՛ւ հայերի պայքարը Ղարաբաղում և Զանգեզուրում:
ՀՀ հարաբերությունները Իրանի հետ լավ էին, նա միակ հարևաններ էր, որի հետ Հայաստանը կռիվներ չի ունենում: Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանը վատ հարաբերությունների մեջ էր: Վրաստանի հետ լարվածությունները սկսվում են 1917 թ., բայց շուտով կարգավորվում են: Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները անփոփոխ էին:
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ արմատներ ունեին հայ-վրացական և հայ-ադրբեջանական վեճերը:
Հայ-վրացական վեճը կապված էր վրացիների անհանգստացման հետ, քանի որ իրենց բուն տարածքներում հայերի հասարարական, տնտեսական և մշակութային մեծ ներկայություն կար: Նաև վեճը կապված էր Լոռու, Ջավախքի և սահմանների անհստակ բաժանման հետ։ Հայ-ադրբեջանական վեճը կապված էր Ղարաբաղի և Զանգեզուրի տարացքների հետ:
գ. Վերլուծի՛ր։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Վրաստանի ու Ադրբեջանի հետ բախումներից և ի՞նչ գնով:
Ինձ թվում է ոչ հնարավոր չէր խուսափել Վրաստանի ու Ադրբեջանի հետ բախումներից, քանի որ Հայաստանը ստիպված կլիներ գնալ մեծ զիջումների ինչը դուր չեր գա ժողովրդին:
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ ազդեցություն ունեցան այս փուլի հայ-ադրբեջանական հարաբերությունները բոլշևիկյան իշխանության և դրան հաջորդող տարիներին: Ի՞նչ նշանակություն ունեցավ Բաքվի պայքարը Հայաստանի Հանրապետության համար:
Հայ-ադրբեջանական թշնամական հարաբերությունները բոլշևիկների համար հիմք դարձան ավելի հեշտ միջամտելու և տարածաշրջանը վերահսկելու։ Բաքվի պայքարը կարևոր էր Հայաստանի համար, քանի որ այնտեղ մեծ քանակով հայեր էին ապրում և կար նավթ, որի կորուստը մեծ հարված հասցրեց արդյունաբերությանը:
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված Մեծ Բրիտանիայի տարբերակված մոտեցումը Ղարաբաղի և Նախիջևանի հարցերում: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադրբեջանում բոլշևիկյան իշխանության հաստատումը տարածքային խնդիրների վրա:
Մեծ Բրիտանիայի մոտեցումը Ղարաբաղի և Նախիջևանի հարցերում պայմանավորված էր նրանում, որ նա ուզում էր պահել իր շահերը: Ադրբեջանում բոլշևիկյան իշխանության հաստատումը փոխեց ուժերը և հանգեցրեց այն բանը, որ այդ տարածքներն ավելի հեշտ անցան սովետական ազդեցության տակ: