Ես Մխիթար Սեբաստացու ծննդյան(փետրվարի 7) օրվա առթիվ բառարանային ֆլեշմոբի շրջանակներում ստեղծել եմ Սեբաստացիական բառերի բառարան՝ բառեր որոնք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները օգտագործում են իրենց առօրյայում, իսկ այլ դպրոցի սաները չէ։
ագարակ-վայր, որտեղ սովորողները այցելում են տնային և վայրի կենդանիների հետ ծանոթանալու և տեսնելու, ֆերմա
եռօրյա ճամփորդություն-երեք օրյա ճամփորդություն, որին մասնակցում են սովորողները և ուսուցիչները, էքկուրսիա
ընկեր (ուսուցչի անուն) – Ի տարբերություն այլ դպրոցների՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողները ուսուցիչներին անվանում են ընկեր+ուսուցչի անուն։ Օրինակ ՝ Ընկեր Տաթև, Ընկեր Արտյոմ և այլն
ընտրությամբ գործունեություն-շաբաթական չորս ժամ սովորողները գնում են ուսումնական շրջանի սկզբում ընտրված առարկան
ձմեռ պապ մրցույթ-ամենամյա կրկնվող մրցույթ, որի ընթացքում սովորողները ներկայացնում են նախագծեր և դրա լավը լինելու դեպքում ստանում դրամական պարգև
ճամբար-երկրորդ և չորորդ ուսումնական շրջաններ, որոնք լցված են տարատեսակ նախագծերով և հետաքրքրությամբ
մարմարյա սրահ-վայր, որտեղ անցկացվում են դպրոցի կարևոր իրադարձությունները։ Ընդհանուր պարապունքները, մրցույթները և այլն
մեդիաուսուցում-Ուսուցման ձև, որտեղ աշխատում են համակարգիչներով
մեդիակենտրոն-Կրթահամալիրի մասնաճյուղերից մեկը։
outlook-Ուսուցիչների և սովորողների համար էլեկտրոնային նամակագրության ձև։
wordpress-Սովորողների առցանց տետրերը, որտեղ հնարավոր է տեսնել նրանց աշխատանքները։