Առաջադրանք, 8-րդ դաս․ փետրվարի 3-9

«Համաշխարհային պատմություն»/

Նոր հասարակության ձևավորման ասիական ուղին, Ճապոնիա,/պատմել էջ 76-82, հարցերին պատասխանել/

  1. Սյոգունությունը ռազմական կառավարման համակարգ էր, որտեղ սյոգունները իշխում էին երկրում՝ կայսեր անունից։
  2. Ճապոնիայի հեղափոխությունը սկսվեց 1867-1868 թթ:
  3. 15–ամյա արքայազն Մուցուհիտոն հռչակվեց կայսր ստանալով Մեյձի (Լուսավորյալ կառավարիչ) պատվանունը։

3. Ճապոնիայում Սահմանադրությունը ընդունվել է 1889 թվականին։

4. Ճապոնիան դարձավ սահմանադրական միապետություն, որտեղ կայսրը ուներ մեծ լիազորություններ։

5. Ճապոնացիները կայսրին վերաբերվում էին որպես սրբազան և աստվածային առաջնորդի, քանի որ հավատում էին, որ նա սերում է արևի աստվածուհի Ամաթերասուից։

6. մեքենաշինությունը, նավաշինությունը և արդյունաբերության այլ
ճյուղեր, տնտեսական աճ, բանակի ուժեղացում և գաղութային տերություն։

7. Քաղաքների զարգացում, լայն կրթուցյուն և բնակչության աճ մոտ 72մլն:

  1. Ճապոնիային չհաջողվեց պահպանել «փակ պետության» կարգավիճակը, քանի որ ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ստիպել էին, որպեսզի Ճապոնիային կնքի պայմանագիր և տա նրանց նավահանգիստները:
  2. Հեղափոխության նշանակությունն էր սյոգունների իշխանության տապալումը, բնակչության դժգոհությունը պետությունից և նրանց արած գործերից:
  3. Հասկացությունը-պայմանագիր, որը կնքող կողմերից մեկը միակողմանի զիջումներ է անում մյուսին՝ սպառնալիքի, հարկադրանքի կամ այլ պատճառով։
  4. Սահմանադրական միապետությունը քաղաքական համակարգ է, որտեղ կայսրը կամ արքան հանդիսանում է երկրի ղեկավար, բայց նրա իշխանությունը սահմանափակվում է և իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին և կառավարությանը:
  5. Նման կառավարման համակարգեր կային այս երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Գերմանիա և այլն:
  6. Մեքենաշինություն, նավաշինություն, տնտեսական աճ, բանակի ուժեղացում, գաղութային տերություն, կրթության լայն զարգացում, գյուղատնտեսական զարգացում և այլն: