Մեխանիկական տատանում

1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ

Սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի վեր ու վար անել, թիթեռի թևերի տատանումը, օվկիանոսի ջրերի մակընթացությունը, ճոճորանի գնալը֊գալը և այլն։

2.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին

Տատանումներնի բնորոշ հատկությունը նրանց՝ կրկնելիություն:

3.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական

Պարբերական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնք հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են։

4.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն

Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանում կատարելու համար անհրաժեշտ ժամանակամիջոցն է։

5.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը

Տատանումների պարբերությունը չափվում է ժամանակի միավորներով` վայրկյաններով, րոպեներով և այլն։

6.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;

Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։

7.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում

Տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Միավորների ՄՀ-ում հաճախության չափման միավոր է ընդունված մեկ հերցը (1 Հց)

8.Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։

Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:

Ամփոփում

1.Նոր ժամանակների շեմին տեղի ունեցան իրադարձություններ և ընթացան
երևույթներ, որոնք արմատապես փոխեցին մարդկային քաղաքակրթությունը։ Դրանցից էին Աշխարհագրական մեծ հայտնագործությունները։

Ներկայացրե՛ք Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները։ Թվարկե՛ք նշանավոր ծովագնացների և նրանց հայտնագործությունները: Ի՞նչ
հետևանքներ ունեցան Աշխարհագրական մեծ հայտնագործությունները:

Հիմնական նախադրյալը այն էր, որ գունավոր մետաղի պահանջարկ կար, իսկ Հնդկաստանի ոսկու հանքերի մասին առասպելները բոլորը գիտեին: Ամերիգո Վեսպուչին և Քրիստոբոր Կալոմբուսը հայտնաբերել էին Ամերիկա մայրաքաղաքները, դեպի Հնդկաստան ամենակարճ ծովային ճանապարհը գտավ Վասկո Դա Գաման: Եվրոպացիները սկսեցին օգտագործել հայտնագործած երկրներում ապրող մարդկանց որպես ստրուկ, իսկ տարածքները գաղութացրեցին և սկսեցին օգտագործել իրենց օգտին:

2.Վաղ միջնադարում անտիկ հունահռոմեական մշակույթը հիմնականում մոռացության էր մատնվել: Սակայն XIV դ. սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու և օգտագործելու այն: Այսպես սկսվեց Վերածննդի դարաշրջանը:

Ի՞նչ է Վերածնունդը: Փորձե՛ք պարզաբանել դրա նախադրյալները: Թվարկե՛ք Վերածննդի հայտնի ներկայացուցիչների: Վերհանե՛ք Վերածննդի նշանակությունը:

Վերածնունդը հասարակական և քաղաքական շարժում էր: Հայտնի ներկայացուցիչներ էին Լեոնարդո Դավինչին, Միկելանջելոն, Ռաֆայել Սանտին, Դոնաատելոն, Շեքսպիրը և այլն: Հենց վերածննդի օգնությամբ սկսեցին ուշադրություն դարնել գիտությանը և արվեստին: Նաև այդ ժամանակ սկսեցին փորձել ամեն ինչ մեքենացնել:

3.Եվրոպայում տեղի ունեցած հասարակական տեղաշարժերը պահանջում էին
փոփոխություններ կատարել նաև քրիստոնեական եկեղեցու ներսում: Պապականությունը, ընդհակառակը, խստացրեց հալածանքները փոփոխությունների կողմնակիցների նկատմամբ: Սակայն դա արդյունք չտվեց: Սկսվեց Ռեֆորմացիայի դարաշրջանը:

Ի՞նչ է Ռեֆորմացիան, նշե՛ք հայտնի գործիչների։ Ո՞ւմ էին անվանում «Ժնևի պապ»:
Ի՞նչ է Հակառեֆորմացիան: Ե՞րբ է հրատարակվել «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Ի՞նչ արդյունքներ տվեց Ռեֆորմացիան:

Ռեֆորմացիան XVI դարում տեղի ունեցած կրոնական շարժում էր, որի նպատակը Քրիստոնեական Եկեղեցու բարեփոխումն էր, հայտնի գործիչներն էն Մարտին Լյութեր, Ժան Կալվին, Հենրի 8-րդ։ Ժնևի պապ ասում էին Ժան Կալվինին: Հակառեֆորմացիան դա շարժում էր, որը անում էին մարդիկ ովքեր դեմ էին ռեֆորմացիան: «Արգելված գրքերի» առաջին ցուցակը հրատարակվել է 1559 թվականին։ Եկեղեցիների բաժանում և նոր հավատների ձևավորում։Կաթոլիկ եկեղեցու բարեփոխումներ և նոր ուսմունքներ։

4.Վերածնունդը, Ռեֆորմացիան, Աշխարհագրական մեծ հայտնագործությունները,
նոր գիտության ձևավորումը շաղկապող կամուրջ էին միջնադարի Եվրոպայի և նոր դարերի Եվրոպայի միջև: Սակայն միջնադարը իր տեղը դժվարությամբ էր զիջում նոր ժամանակներին, ինչի արդյունքում էլ տեղի էին ունենում բախումներ հնի և նորի միջև:

Ե՞րբ է տեղի ունեցել Նիդերլանդական հեղափոխությունը և ի՞նչ նշանակություն է ունեցել:

Նիդերլանդական հեղափոխությունը տեղի է ունեցել 1568-1648 թվականներին։

Հեղափոխությունը եղել է պայքար Իսպանիայի դեմ, որն այդ ժամանակ վերահսկում էր Նիդերլանդները։ Հեղափոխության արդյունքում Նիդերլանդները ստացան անկախություն՝ բաժանվելով երկու մասի՝ Հյուսիսային (հոլանդական պետություն) և Հարավային (Ֆլանդրիա և Բելգիա)։

Նշանակությունը

  • Նիդերլանդների անկախությունը և հանրապետության ձևավորումը։
  • Կաթոլիկ եկեղեցու ազդեցության դեմ պայքար։
  • Առաջին մեծ բողոքական պետությունների ստեղծում։
  • Եվրոպայում առևտրի և տնտեսական ուժերի աճ։

5.Միջնադարի ավարտին ավելի աճեց ճշգրիտ գիտելիքների պահանջարկը: Նման
գիտելիքներ կարող էին ձեռք բերվել փորձի ու գիտական հայտնագործությունների միջոցով: Առաջին գիտական հեղափոխությունը Վերածննդի և Ռեֆորմացիայի հետ նախապատրաստեց նոր Եվրոպայի ծնունդը:

Բացատրե՛ք Առաջին գիտական հեղափոխություն հասկացությունը: Թվարկե՛ք նոր գիտության հայտնի ներկայացուցիչների և գնահատե՛ք նրանց ներդրումը գիտության զարգացման գործում: Ի՞նչ նշանակություն է ունեցել Առաջին գիտական հեղափոխությունը:

XVI-XVII դարերի շարժում, որը հիմնված էր փորձի և դիտարկման վրա՝ հակադրելով ավանդական եկեղեցական տեսություններին։ Նիկոլայ Կոպեռնիկոս – Երկրի պտտումը Արևի շուրջ։ Գալիլեո Գալիլեյ – Մշակեց աստղագիտական դիտարկումներ։ Իսահակ Նյուտոն – Շարժման և գրավիտացիայի օրենքներ։ Փոխեց գիտության ու աշխարհայացքի մոտեցումները, խթանեց տեխնոլոգիական և գիտական զարգացումները։

6.XVII դարից մինչև XIX դարի կեսերը արդյունաբերական հասարակության պատմության առաջին շրջափուլն է: Արևմտյան Եվրոպայի երկրներում աստիճանաբար
ձևավորվեց նոր հասարակությունը, արմատական փոփոխությունների ենթարկվեց
մարդկանց հասարակական և անձնական կյանքը։

Ի՞նչ է արդյունաբերական հեղաշրջումը: Որո՞նք էին դրա նախադրյալները: Տնտեսական և սոցիալական ի՞նչ հետևանքներ ունեցավ այն:

XVII-XIX դարերում տեղի ունեցած անցում ձեռքի աշխատանքից դեպի մեքենայացված արտադրություն։

Նախադրյալներ

  • Գյուղատնտեսության զարգացում։
  • Նոր տեխնոլոգիաներ և էներգիայի աղբյուրներ։
  • Քաղաքների աճ և առևտրի ընդլայնում։

Հետևանքներ

Տնտեսական – Արտադրության և առևտրի աճ, նոր շուկաներ։
Սոցիալական – Քաղաքների ընդլայնում, աշխատավոր դասի ձևավորում, սոցիալական փոփոխություններ։

7.XVII–XVIII դարերում Եվրոպայում և Ամերիկայում ծավալվեց մի հուժկու գաղափարական շարժում, որը պատմության մեջ հայտնի է «լուսավորություն» անունով։

Ինչո՞ւ է շարժումն այդպես կոչվել: Թվարկե՛ք նշանավոր լուսավորական գործիչների:
Որո՞նք են լուսավորականների հիմնական գաղափարները: Արժևորե՛ք շարժումը։

XVII-XVIII դարերի գաղափարական շարժում, որը կոչվում է «Լուսավորություն», քանի որ այն տարածում էր գիտելիք և բանականություն՝ ընդդեմ տգիտության։

Նշանավոր գործիչներ էին Վոլտեր, Ժան-Ժակ Ռուսո, Մոնտեսքյո, Դիդրո, Ջոն Լոկ։

Հիմնական գաղափարներ

  • Բանականություն, գիտություն, ազատություն։
  • Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն։
  • Կրոնական հանդուրժողականություն։

Նշանակություն

Խթանեց Ֆրանսիական հեղափոխությունը, ժողովրդավարության և գիտության զարգացումը։

8.XVII-XVIII դարերում մի քանի երկրներում տեղի ունեցան հեղափոխություններ։
Հեղափոխությունը ձերբազատեց ազգերի ստեղծագործ ներուժը և մղեց կենսական
խնդիրների լուծման նպատակին։

Ի՞նչ է հեղափոխությունը: XVII -XVIII դարերում ո՞ր երկրներում և ե՞րբ են տեղի ունեցե
հեղափոխություններ: Նշե՛ք հայտնի գործիչներին, ներկայացրե՛ք այդ հեղափոխությունների արդյունքները՝ ըստ երկրների: Կազմե՛ք համապատասխան աղյուսակ: Դրանցից
ո՞րը և ինչո՞ւ է պատմության մեջ մտել Մեծ հեղափոխություն անունով:

Հեղափոխությունը արմատական քաղաքական, սոցիալական կամ տնտեսական փոփոխություն է։ Անգլիական հեղափոխությունը սահմանադրական միապետություն հաստատեց (Օլիվեր Կրոմվել, Չարլզ I)։ Ամերիկյան հեղափոխությունը բերեց ԱՄՆ անկախությանը (Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Ջեֆերսոն)։ Ֆրանսիական հեղափոխությունը տապալեց թագավորությունը, հաստատեց հանրապետություն (Ռոբեսպիեր, Լուի XVI)։ Այն կոչվում է Մեծ հեղափոխություն, քանի որ փոխեց Եվրոպայի քաղաքական ու սոցիալական համակարգը։

9.Նոր դարերում ավանդական հասարակական հարաբերությունները խոչընդոտում էին Արևելքի երկրների առաջընթացը։ Բացառությամբ Ճապոնիայի՝ մյուս
երկրները չարդիականացան։

Պարզաբանե՛ք ավանդական հասարակության բնորոշ կողմերը: Թվարկե՛ք ավանդական համարվող երկրներ: Ի՞նչ է Արևելյան հարցը: Ձեր կարծիքով ո՞րն էր Իրանի հետամնացության գլխավոր պատճառը:

Ավանդական հասարակությունը հիմնված էր ֆեոդալական կարգերի, գյուղատնտեսության և կրոնական ազդեցության վրա։ Ավանդական երկրներ էին Չինաստանը, Օսմանյան կայսրությունը, Պարսկաստանը, Հնդկաստանը։ Արևելյան հարցը Օսմանյան կայսրության անկման ու եվրոպական պետությունների տարածքային պայքարի խնդիրն էր։ Իրանի հետամնացության պատճառը քաղաքական անկայունությունն ու եվրոպական նորարարությունների մերժումն էին։

Նոր դարերում ինչո՞ւ Հնդկաստանն ու Չինաստանը հետադիմեցին: Ովքե՞ր էին
մրցակցում Հնդկաստանին տիրանալու համար:

Հնդկաստանն ու Չինաստանը հետադիմեցին, քանի որ պահպանեցին ավանդական կառավարման համակարգերը, խուսափեցին եվրոպական տեխնոլոգիաներից և թույլ տվեցին արևմտյան երկրների տնտեսական ու ռազմական ազդեցությունը։ Հնդկաստանին տիրանալու համար մրցակցում էին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, սակայն ի վերջո Բրիտանիան հաստատեց իր տիրապետությունը։

Ո՞ր իրադարձությունների արդյունքում Ճապոնիայում հաստատվեց սահմանադրական միապետություն: Վերհանե՛ք նրա արդիականացման հիմնական արդյունքները:

Ճապոնիայում սահմանադրական միապետություն հաստատվեց Մեյջի վերափոխման արդյունքում, երբ Մեյջի միապետը իրականացրեց հեղափոխական բարեփոխումներ: Տնտեսական բարեփոխումներ՝ արդյունաբերություն, երկաթուղիներ, նավարկություն, գիտատեխնոլոգիական առաջընթաց՝ նոր տեխնոլոգիաների ընդունում, կրթության և հասարակական բարեփոխումներ, ազգային բանակի ձևավորում, սահմանադրության ընդունում:

10.Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում զարգացած երկրներում ձևավորվեց ժամանակի պահանջներին համապատասխան կրթական համակարգ, իսկ գիտությունը բռնեց բուռն վերելքի ուղին։

Որո՞նք էին կրթության և գիտության զարգացման պատճառները: Ներկայացրե՛ք գիտության գլխավոր նվաճումներն այս փուլում: Այս ժամանակաշրջանի ի՞նչ նշանավոր
հեղինակների գիտեք գրականության և արվեստի բնագավառներում: Նրանց ստեղծագործություններից որո՞նք են ձեզ հայտնի:

Կրթության և գիտության զարգացման պատճառները արդյունաբերական հեղաշրջում, գիտական մտածելակերպի ընդլայնում, հասարակական փոփոխություններ և նոր գիտական ու տեխնոլոգիական հայտնագործություններ էին։ Գիտության գլխավոր նվաճումները Իսահակ Նյուտոնի ֆիզիկայի օրենքներն, Լուի Պաստերի մանրէաբանությունը, Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը, Ալեքսանդր Գրամ Բելլի հեռախոսն էին։ Գրականությունից ու արվեստից նշանավոր հեղինակներ էին Չարլզ Դիկենսը, Վիկտոր Հյուգոն, Լև Տոլստոյը, Վիլյամ Շեքսպիրը։

11.Աստիճանաբար բարելավվում էին մարդկանց կենսապայմանները, փոխվում էիննրանց մտածելակերպը և պահանջարկը։

Փորձե՛ք նկարագրել Նոր դարերի մարդուն. նրա առօրյան, հագուստը, ապրելու պայմանները, զբաղմունքները, աշխարհայացքը և այլն:

Նոր դարերի մարդը ապրում էր կազմակերպված կյանքով՝ մշտապես աշխատելով և ավելի մեծ ուշադրություն դարձնելով կրթությանը։ Հագուստը պաշտոնական էր, իսկ ապրելու պայմանները բարելավվում էին, հատկապես քաղաքներում։ Ժամանակը անցնում էր սպորտով, արվեստով կամ ընտանիքով։ Նրա աշխարհայացքը փոխվում էր՝ գիտության, ազատության և իրավունքի գաղափարներով ազդված, մտահոգվելով հասարակության խնդիրներով։

,,Կարդում ենք Տերյան ,, նախագծի ամփոփում

,,Կարդում ենք Տերյան ,, նախագծի շրջանակներում ծանոթացանք Հայ հայտնի բանաստեղծ և գրող Վահան Տերյանի հետ։ Կարդացինք Տերյանի մասին տեղեկություններ։ Նաև ուսումնասիրեցինք թե նա ինչ նորամուծություն է մտցրել Հայկական գրականության մեջ։ Կարդացինք Վահան Տերյանի կողմից գրված մի քանի բանաստեղծություններ։ Տերյանի բանաստեղծություններից մեկը սովորեցինք անգիր։ Ես անձամբ սովորեցի «Սենտիմենտալ երգ» բանաստեղծությունը։ Ընդհանուր առմամբ նախագծի շնորհիվ ծանոթացանք Տերյանի գրելաոճի հետ։

Քիմիա Տնային 17.02.25

2. Ինչպիսի նյութեր են տեղակալման ռեակցիայի ելանյութերը. ա) երկու պարզ, բ) երկու բարդ, գ) մեկ պարզ, մեկ բարդ, դ) մեկ պարզ, երկու բարդ: 

3. Համապատասխանեցրո՛ւ ռեակցիաների ելանյութ(եր)ը վերջանյութ(եր)ի և ռեակցիայի տեսակի հետ. Վերջանյութ Ռեակցիայի տեսակ 

4. Ավարտի’ր քիմիական ռեակցիաների հավասարումները և որոշիր յուրաքանչյուր ռեակցիայի տեսակը.

  1. Zn + 2HBr = ZnBr2 + H2:Տեղակալման
  2.   Zn(OH)2 + 2HCl = ZnCl2 + H₂O Փողանակման
  3. Zn (OH) 2 =ZnO+H2O: Քայքայման
  4. Zn +Br2 = ZnBr Միացման
  5. ZnCl + 2AgNO3 = Zn(NO)3 + 2AgCl փոխանակում

Իրան

  1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:

Իրանի տարածքը շատ մեծ է, ապա հնարավոր չէ նշել ուժեղ կամ թույլ կողմերը։

2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:

Երկիրը կառավարում է վարչապետը, բայց որոշ քննարկումներին մասնակցում է նաև հոգևոր առաջնորդը։

3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտ ների տեսանկյունից:

Իրանի տարածքում գտնվում են աղի հսկայական պաշարներ և օգտակար գազ։ Չունեն խմելու ջուր

4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:

5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:

Իրանի տարածքում շատ են անապատները, կլիման չորային է։ 11 տոկոսը կազմում են անտառները։ Իրանի տարածքում է գտնվում նաև Ուրմիա լիճը, որը այնքան աղի է որ ոչ մի կենդանի չի ապրում։

Present perfect

Exercise 1: Fill in the blanks with «since» or «for».

  1. I have lived in this city since 2010.
  2. She has worked here for five years.
  3. They have known each other since childhood.
  4. We have been waiting for two hours.
  5. He has been a teacher since 1995.
  6. I have had this book since last week.
  7. She has studied French for a long time.
  8. They have been married for 10 years.

Exercise 2: Complete the sentences with the correct form of the verb.

  1. We have lived here since 2015.
  2. I have known her for five years.
  3. They have not seen their cousins since last Christmas.
  4. She has worked at the hospital since 2002.
  5. I have waited for you for an hour.
  6. He has studied English since he was a child.
  7. We haven’t visited that museum since our trip to Paris.
  8. She has had the same phone for two years.

Exercise 3: Correct the mistakes in the following sentences.

  1. I have known her since five years.

I have known her for five years.

  1. They have been living here for 2010.

They have been living here since 2010

  1. We have studied French since 3 months.

We have studied French for 3 months

  1. She has worked here for 1999.

She has worked here since 1999.

  1. I have been waiting since two hours.

I have been waiting for two hours.

Սրտի կառուցվածքը

Դասագիրքը՝տես այստեղ:

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք այս թեման․

  • Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասեր
  • Հյուսվածքային հեղուկ, ավիշ
  • Դսագիրք-էջ՝ 85-87
  • Սրտի կառուցվածք
  • Դասը սովորել պատմել

Պատասխանել հետևյալ հարցերին․

  1. Ներկայացնել սրտի կառուցվածքը

Սիրտը մկանային օրգան է, ունի 4 խոռոչ՝ աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ։ Այն պատված է պերիկարդով և կազմված է 3 շերտից՝ էնդոկարդ (ներքին), միոկարդ (միջին, մկանային), էպիկարդ (արտաքին)։

  1. Ներկայացնել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանը։

Փոքր շրջան (թոքային) – Աջ փորոքից արյունը թոքեր է գնում, հագենում թթվածնով ու վերադառնում ձախ նախասիրտ։

Մեծ շրջան (մարմնական) – Ձախ փորոքից արյունը մղվում է ամբողջ մարմնով, հագեցնում հյուսվածքները թթվածնով, ապա վերադառնում աջ նախասիրտ։

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում հյուսվածքային հեղուկը և ավիշը։

Հյուսվածքային հեղուկը միջբջջային տարածքում գտնվող արյան պլազմայի բաղադրիչ է, սնուցում է բջիջները։

Ավիշը հյուսվածքային հեղուկի մասն է, որը մտնում է ավշային անոթներ՝ մասնակցելով իմունային պաշտպանությանը։