Մենք ճամբարի ընթացքում հասցրեցինք կատարել երկու բանավեճ։ Ես կարևորում եմ բանավեճերը,չ որովհետև դրանք զարգացնում են քննադատական մտածողությունը, օգնում են ավելի հստակ արտահայտել մտքերը և լսել դիմացինի կարծիքը։ Բացի այդ, բանավեճերի միջոցով մարդը սովորում է հարգել տարբեր տեսակետներ, զարգացնում է ինքնավստահությունը և ձեռք բերում նոր գիտելիքներ։ Այս ամենը օգնում է մարդուն դառնալ ավելի խելացի, բարեկիրթ և հասուն անձնավորություն։ Ես սիրում եմ բանավիճել և փորձում եմ առաջ բերել լավ փաստարկներ։ Չեմ սիրում այն մարդկանց , ովքեր առաջ բերում են սուտ և չստուգված փաստեր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս ամեն եղած հնարավորություն դեպքում մասնակցել բանավեճերի, բայց կարևոր է հիշել, որ բանավեճը երբեք պետք չէ սարքել կռիվ։
Month: January 2025
Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում
Ես Ճամբարի ընթացքում չեմ բացակայել ոչ մի օր։ Ճամբարին մասնակցել եմ շատ նախագծերի։ Մասնակցել եմ ազգագրական ստուգատեսի, քվեստների, թեյխմության և շատ֊շատ այլ նվանատիպ բաների։ Մասնակցել եմ իմ ջոկատի նախատեսած բոլոր նախագծերին։ Մենք ճամբարի ընթացքում ունեցանք մի քանի ժամ՝ յ հատկացված մարզական ստուգատեներին։ Նաև Ավագ դպրոցի սաները, կատարելով «Սովորող֊սովորեցնող» նախագիծ, մեզ շաբաթը 2-3 անգամ մարզում էին բասկետբոլ մարզաձևից։ Մենք ամեն օրվա համար ընտրում էինք օրվա լուսաբանման ամփոփողներ և իմ բլոգում կան մի քանի օրվա ամփոփումներ։
Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի. Հաշվետու պատում
Մենք hունվարի 23-ին մեկնեցինք Գյումրի: Մեր ճամփորդությունը կրում էր հայրենագիտական բնույթ, որի պատճառով էլ մենք այցելեցինք շատ եկեղեցիներ և թանգարաններ: Այցելեցինք Գյումրիում գտնվող Ձիթողցյանց թանգարանը, որտեղ պատմվում էր Գյումրու պատմության և ստեղծման մասին: Այցելեցինք նաև Մերկուրովի թանգարան, որտեղ տեսանք նրա գործերի կրկնօրինակներից մի քանիսը: Այցելեցինք շատ եկեղեցիներ, որոնցից են` Երերույքը, Սուրբ Ամենափրկիչ, Յոթ Վերքը և շատ այլ եկեղեցիներ: Ինձ համար դեպի Գյումրի ճամփորդությունը անցավ շատ հետաքրքիր, և ես նույնիսկ չհասկացա, թե ժամանակն ինչպես թռավ:
Հունվարի 22. Ճամբարային օրվա լուսաբանում
Այսօր մենք առաջին ժամին կատարեցինք սովորող-սովորեցնող նախագիծ: Նախագծի շրջանակներում մեզնից տարիքով ավելի մեծ սովորողները սովորեցնում են ամեն-ինչ կապված բասկետբոլի հետ: Երկրորդ ժամին քննարկեցինք մեր օրվա անելիքները և օրվա ընթացքում կայանալիք նախագծերը: Երրորդ ժամին խաղացինք ինտելեկտուալ խաղ, որի ընթացքում մենք ստացանք երկրորդ տեղը: Խաղից հետո գնացինք երգի: Երգի դասի ժամանակ երգեցինք մի քանի երգ և դասը եկավ իր տրամաբանական ավարտին: Վերջին ժամին էլ ամեն մեկս կատարեցինք մեր ուսումնական նախագծերը և գնացինք տուն:
Արդյոք կրթությունը պետք է անվճար լինի
Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում հիմնականում մինչև 9-րդ դասարան դպրոցը անվճար է, իսկ համալսարանները, քոլեջները և ավագ դպրոցները/ոչ պետական/՝ վճարովի։ Բայց այն դպրոցը, որը հաճախում եմ ես, վճարովի է՝ անկախ տարիքային խմբից կամ ֆինանսական վիճակից։ Հայաստանում գները համեմատած այլ երկրների հետ շատ-շատ ցածր են։ Բայց հաշվի առնելով Հայաստանում աշխատավարձերի չափը, ապա ուսվարձերը նույնպես թանկ են: Այնուամենայնիվ եկեք անցնենք բուն թեմային։ Կարծում եմ, որ գիտելիքը այն միակ բաներից է, որը տալուց չի քչանում ՝ ի տարբերություն փողի և այլ նմանատիպ բաների։ Գիտելիքն աշխարհի ամենակարևոր բաներից մեկն է , և բոլոր այն մարդիկ, որոնց ցանկանում են, պետք է ստանան այն։ Աշխարհում կան մարդիկ, ովքեր շատ են ցանկանում ստանալ բարձրագույն կրթություն, բայց չունեն դրա համար պայմաններ։ Չեմ կարծում, որ գիտելիք պետք է ստանան միայն ապահով և հարուստ ընտանիքները։ Ես առաջարկում եմ դա դարձնել այն բաներից մեկը, որը հասանելի կլինի աշխարհում գտնվող ցանկացած մարդու ՝անկախ իրենց տարիքից, սեռից, ռասայից, բնակավայրից և այլ նմանատիպ բաներից։
Դեպի սահադաշտ ճամփորդության հաշվետու պատում
Մենք ձմերային ճամբարի շրջանակներում, հունվարի 9-ին ունեցանք մարզական ճամփորդություն դեպի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Մենք դպրոցից հերացանք 9:40՝ քանի, որ ամբողջ ճանապարհը դեպի մարզադպրոց պետք է անցնեինք ոտքով։ Քայլարշավ երկար էր, բայց ես անձամբ չնկատեցի դրա երկարությունը, քանի որ այն շատ հետաքրքիր անցավ։ Քայլարշավը տևեց մոտ մեկ ժամ։ մարզադպրոց հասնելուց հետո մենք սկսեցինք հագնել մեր չմուշկները և մոտավորապես ժամը 11:00 մտանք սահելու։ Որոշները ավելի շուտ, որոշները ավելի ուշ։ Ես ամեն տարի այցելում եմ սահադաշտ և ամեն տարի հենց գալիս է մոտավորապես լքելու ժամանակը արդեն սկսում եմ լավ սահել։ Հենց սկսում եմ լավ սահել մենք լքում ենք սահադաշտ և իմ հաջորդ այցը դեպի սահադաշտ կլինի մյուս տարի և անկասկած կշարունակվի նույն ցիկլը։
Ազգագրական ստուգատես
Ազգագրական ստուգատեսի շրջանակներում ես ուսումնասիրեցի Չիաստանի ազգային առածները, ասացվածքները և այլ նմանատիպ բաները։ Ես առանձնացրել եմ ամբողջից նրանք, որոնք կարող են բոլորին օգնել կյանքի տարբեր շրջաններում։
Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Միայն գրերի պատմությունը կազմում է 3500 տարի: Երկար տարիների ընթացքում չին ժողովուրդը հավաքել է իր հողի վրա բնակվող իմաստունների դիտարկումներն ու արտահայտությունները: Նրանց իմաստությունը տարբերվում է աշխարհի վերաբերյալ հատուկ հայացքով: Եվ չնայած այս բառերը գրվել են հազարավոր տարիներ առաջ, դրանք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս:
cluber-ը հավաքել է չին ժողովրդի իմաստությունը` առածներն ու ասացվածքները, որոնցում թաքնված է խոր իմաստ:
1. Հանձնվելու գայթակղությունն առանձնապես ուժեղ կլինի հաղթանակից քիչ առաջ:
2. Կյանքի խորամանկությունը նրանում է, որպեսզի մարդ մահանա երիտասարդ, բայց որքան հնարավոր է՝ ուշ:
3. Մի խոսեք, եթե դա լռությունը չի փոխում դեպի ավելի լավը:
4. Ճանապարհորդությունը հազար մղոն սկսվում է մեկ քայլով:
5. Ուժեղը հաղթահարում է խոչընդոտը, իմաստունը` ամբողջ ուղին:
6. Մի վախեցիր դանդաղելուց, վախեցիր կանգնելուց:
7. Հիմարի երջանկությունն էլ է հիմար:
8. Եթե դու սայթաքել և ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ դու ճիշտ տեղ չես գնում:
9. Հյուղակը, որտեղ ծիծաղում են, ավելի հարուստ է պալատից, որտեղ տխրում են:
10. Իրերին միշտ նայիր լուսավոր կողմից, իսկ եթե այդպիսիք չկան, մուգերը շփիր այնքան, մինչև փայլեն:
11. Այն, ինչ պատահում է, պատահում է ժամանակին:
12. Նա, ով ցույց է տալիս քո թերությունները, միշտ չէ, որ թշնամիդ է: Իսկ նա, ով խոսում է քո արժանիքների մասին, միշտ չէ, որ ընկերդ է:
13. Մի վախեցիր, որ չգիտես: Վախեցիր, որ չես սովորում:
14. Ուսուցիչները բացում են դռները, դրանից հետո Դուք ինքներդ գնացեք:
15. Ինչքան էլ ուժեղ փչի քամին, սարը նրա առաջ չի կռանա:
16. Ապրիր` հանգստություն պահպանելով: Ժամանակը կգա, և ծաղիկներն իրենք կփթթեն:
17. Ընկերն առանց թերության չի լինում: Եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ:
18. Դժբախտությունը մտնում է այն դռնով, որը նրա առջև բացել են:
19. Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին առաջ էր:
20. Նրանք, ովքեր ունակ են կարմրել, չեն կարող սև սիրտ ունենալ:
21. Ավելի լավ է 1 օր լինել մարդ, քան հազար օր՝ ստվեր:
22. Քո տունն այնտեղ է, որտեղ հանգիստ են մտքերդ:
23. Մարդը, ով կարողացել է տեղաշարժել սարը, սկսել է նրանից, որ հատ-հատ տեղափոխել է փոքր քարերը:
24. Եթե սխալվում ես, ավելի լավ է միանգամից ծիծաղես:
25. Ծառ տնկելու ամենալավ ժամանակը քսան տարի առաջ էր: Մյուս լավ ժամանակն այսօր է: