Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ես այս ուսումնական շրջանի ընթացքում սկսեցի կարդալ ավելի արագ և ստեղծագործությունները ինձ համար ավելի պարզ դառան։ Ուսումնական շրջանի ընթացքում կատարեցի նաև շատ քերականական աշխատանքներ։ Կարատեցի քերական աշխատանքներ՝ դերբայների, թվականների, դերանունների և շատ այլ թեմաների վերաբերյալ։ Ես մեր կատարած նախագծերը բոլորն էլ համարում եմ հաջողված։ Այս տարվա ընթացքում ես գրել եմ մի շարք լավ շարադրություններ, բայց կարծում եմ, որ ամենաստացվածները դրանք հետևյալ շարադրություններ են։

Շրջապատի ազդեցությունը մարդու կյանքի վրա

Եթե ես դառնամ նախագահ մեկ օրով

Իդեալական կյանք

Գրականության դասերի շնորհիվ ես նաև սկսեցի ավելի լավ և գեղարվեստորեն վերլուծել տեքստերը և այլն։

Աշխարհը իմ աչքերով

Ամեն ուրբաթ գրել եմ շարադրություններ՝ ամենատարբեր վերնագրերով։ Սկսած խորը փիլիսոփայությունից վերջացրած՝ ամենապարզ բաներից։ Այս աշխատանքներում ներկայացրել եմ իմ մտորումները, աշխարհայացքը։

Հղում 1

Հղում 2

Հղում 3

Հղում 4

Հղում 5

Հղում 6

Հղում 7

Հղում 8

Հղում 9

Աշխարագրության ամփոփում

  1. Գերմանիայի տնտեսության զարգացման հիմնական նախադրյալներն են՝ աշխատուժի բարձր որակավորում, զարգացած ենթակառուցվածքներ, միջազգային առևտրային կապեր և այլն: Գերմանիան ժամանակակից աշխարհում ունի կարևոր դեր քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում:
  2. Հարավային Եվրոպան ընդգրկում է Միջերկրական ծովի երկրները, ինչպիսինն են Իսպանիան, Իտալիան և Հունաստանը, ինչպես նաև Բալկանյան թերակղզին: Տարածքը միշտ եղել է կարևոր առևտրի և մշակույթի կենտրոն շնորհիվ ծովային կապերի: Հարավային Եվրոպայի տնտեսության զարգացման ճյուղերն են՝ տեղնոլոգիաները, մեքենաշինությունները և այլն։
  3. Իտալիան գտնվոմ է միջերկրական ծովի շրջակայքում: Թերություններն են սեյսմակտիվ գոտիները, օգտակար հանածոների քչությունը, լեռները:
    Իր ծովային դիրքը նպաստել է ինչպես առևտրի զարգացմանը, այնպես էլ մշակութային և քաղաքական ազդեցության տարածմանը ամբողջ պատմության ընթացքում: Քանի որ գտնվում է Եվրոպայի կենտրոնական հատվածում, ունի լավ առևտրական գոտիներ ինչպես ծովում այնպես էլ ցամաքում:
  4. Ռուսաստանի ցածր ջերմաստիճանով օժտված մասերում մարդիկ ավելի քիչ են բնակեցված քան ավելի տաք և նորմալ վիճակներում։ Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի բնակչությունը անհամաչափ է բաշխված։
  5. Աշխարհագրական դիրքը, էներգետիկ և տրանսպորտային ուղիները, զբոսաշրջության զարգացումը և բարենպաստ տնտեսական միջավայրը:
  6. Հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհ է արտահանում նավթ, գազ, օգտակար հանածոներ, բուսաբուծական և անասնապահական արտադրանքներ, գործվածքներ և տնային արտադրանքներ։ Հարավ-արևմտյան Ասիան ունի շատ կապեր այլ երկրների միջև։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, ջրային ավազաններով, գազով և իր մեծ դերն է կատարում ամբողջ աշխարհում։

Պատմություն 16.12.24

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Գոլորշու էներգիայի կիրառումը, մանուֆակտուրաներից մեքենայական արտադրության անցում: Օրինակ՝ գոլորշային շարժիչ, տեքստիլ արդյունաբերության զարգացում:

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Էլեկտրաէներգիայի, քիմիական և ինժեներական տեխնոլոգիաների զարգացում: Երկաթուղիներ, էլեկտրական սարքեր, զանգվածային արտադրություն:

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Նոր գաղափարախոսություններ և աշխատավորների իրավունքների համար պայքար:

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Ժողովուրդ-Պատմականորեն միավորված մարդկանց խումբ, որն ունի ընդհանուր մշակույթ, լեզու:
Ազգ-Պատմականորեն կազմավորված, միասնական լեզու, մշակույթ, տարածք ունեցող մարդկանց խումբ:

3.Սահմանել ինչ է նշանակում «հեղաշրջում»՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում-Աշխարհագրական, սոցիալական կամ տեխնոլոգիական արագ փոփոխություն:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Փոփոխություններ;

  1. Մեքենաների կիրառություն:
  2. Ավելի մեծ արտադրողականություն:
  3. Գյուղատնտեսական արտադրանքի ավտոմատացում:
  4. Աշխատուժի կրճատում:
  5. Աղքատության նվազում որոշ երկրներում:

Դրական կողմեր-Արդյունավետություն, արագություն:

Բացասական կողմեր-Բնապահպանական խնդիրներ, գյուղական բնակավայրերի անկում:

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Քաղաքների աճին նպաստեց այն փաստը, որ ինչքան ուժեղ և զարգացած է երկրի գյուղատնտեսությունը այդքան զարգացած են նրա մեծ քաղաքները, իսկ գյուղատնտեսությունը մեծ զարգացում է ապրել բոլոր ժամանակաշրջաններում:

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Մտավորականները նպաստեցին գիտական նորարարություններին և <<ազատ միտք>> հասկացությանը:

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Քերականական առաջադրանք 11.12.24

1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:

Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից։
Դահլիճը լավ կահավորել էին:

Դահլիը լավ կահավորվել էր։
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

Մշակույթային շատ արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից։

2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞ օգնությամբ դարձրիր:

Օրինակ`

գտնել – գտնվել, նետել – նետվել:

Գրել֊գրվել, 

գրավել֊գրավվել

ծեծել֊ծեծվել

թրջել֊թրջվել

թխել֊թխվել

տաշել֊տաշվել

վրդովել֊վրդովվել 

կապել֊կապվել 

սպանել֊սպանվել 

նկարել֊նկարվել 

կեղտոտել֊կեղտոտվել:

3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին:

Երկնքով մեկ ամպերը հալածվում էին քամու կողմից։
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:

Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամու կողմից։


Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այն նկարը ամրացվել է պատին պապիս։

Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:

Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից։
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից։

Տերը շանը կապել էր ծառից:

Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից։
Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Առավոտվա դեպքը տարբեր ձևով էր պատմվում տարբեր մարդկանցից։

Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:

Թեթև ցնցում գրանցվեց սարքերի կողմից։
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Մարդիկ զգուշացվեցին սպասվող փոթորիկի մասին ինսիտուտի աշխատակիցների կողմից։

Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Երեխան գտվել էր անտառում որդորների կողմից։

Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Տղան միշտ նույն երազով էր կախարդվում։

Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Քարերը տաշվում և իրար կողք էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքերով։

Շինարարությունն ավարտին հասցրին:

Շինարարությունը ավատրին հասցրվեց։

4. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Գնձաձև սենյակ հիշեցնող զվարժալի և ուսանելի կարուսելը կառուցվել էր մի ձեռնակատիրոջ կողմից հասարակությանը զվարճացնելու համար։

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:

Ինչու՞ իրար ձգվելը սովորական իրերի կողմից մենք չենք նկատում։
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:

Թույլ ամրացված տանիքները սկզբում քշվեցին քամու կողմից։
Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Դեմքը տաքացվում է նուրբ շղարշի կողմից։

Մրջյունները ծածկել էին սեղանը:
Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից։

Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: 

Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրով։

Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:

Ենթական գնւոմ է նախադասուրյան վերջ և ավելանում է կողմից կամ ով հոլովը։