Մենք սեպտեմբերի վեցին ճամփորդեցինք դեպի Ծաղկեվանք։ Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան ստորոտին, Արագածոտնի մարզում։ Դպրոցից շարժվեցինք 09:15։ Հասանք Արա լեռան սկիզբը՝ ավտոբուսով, ժամը՝ 10:20, այնտեղից քայլեցինք մոտ 1 ժամ և հասանք ծաղկեվանք, նեքևում նստեցինք սնվեցինք, իսկ քիչ անց արդեն բարձրացանք։ Բարձրանալուց հետո այնտեղ քննարկեցինք Ծաղկեվանքի պատմությունը, որը շատ հետաքրքիր էր։ Առասպելի մեջ ասում էր, որ Ծաղիկ անունով մի աղջիկ է լինում ։ Թագավորներից մեկը հավանում է իրեն և ուզում է ամուսնանալ հետը։ Ծաղիկը մերժում է նրան և վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարանձավում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովիվի, ով գառներ էր արածեցնում և նրան խնդրում է, որ ոչ մեկին չասի իր գտնվելու վայրը։
Զայրացած թագավորը սկսում է ման գալ Ծաղիկին, որպեսզի պատժի: Հանդիպում է հովիվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում աղջկա տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր կենդանիներով քարանում է, ասում են նաև, որ Ծաղկեվանքի ճանապարհին կան նրա և իր կենդանիների սառած կերպարանքների քարերի տեսքով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։ Իսկ իրականում այդ ջրի մեջ պարունակվում է ցինկ, որի պատճառով էլ ջուրը օգնում է հոդացավերին։