1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։
Ես ընտրել էի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններից՝ «Եվ ոչ ոք չմնաց»֊ը։ Այն դետեկտիվ գիրք էր, սակայն ես չստացա այդ զգացողությունը երկար և իմ կարծիքով անիմաստ նկարագրությունների մասին։ Գիրքը պատմում էր 10 մարդու մասին, որոնք ընկել էին անգլիական անմարդաբնակ կզնիներից մեկը և չունեին ոչ մի ելք կղզուց փախչելու։ Այդ մարդիկ էին՝
Էնթոնի Մարստոնը՝ երիտասարդ պատանի։ Սիրում է ավտոմեքենա վարել։ Հրավիրվել է ընկերոջ անունից։
Էթել Ռոջերսները՝ Թոմաս Ռոջերսի կինը, խոհարար։
Ջոն Մակարտուր՝ ծեր գեներալ։ Կղզի այցելելու հրավեր է ստացել հին բանակային ընկերների անունից։
Թոմաս Ռոջերս՝ պալատական։ Կնոջ հետ միասին ընդունվել են պարոն Օնիմի կողմից։
Էմիլի Բրանտ՝ տարեց կին։ Հրավեր է ստացել գրված անծանոթ ձեռագրով, ենթադրել է, թե դա հին ընկերուհուց է։
Լոուրենս Ջոն Ուորգրեյվ ՝ ծեր դատավոր։ Շատ խելացի և իմաստուն մարդ։
Էդուարդ Արմսթրոնգ՝ բժիշկ։ Հրավիրվել է բժշկի լավ վարձատրվող աշխատանք ստանալու համար։
Ուիլյամ Հենրի Բլոր՝ թոշակի անցած խուզարկու։ Ինքնասիրահարված էր և միշտ վստահ սեփական ուժերի վրա։
Ֆիլիպ Լոմբարդ՝ զբաղվել է կեղտոտ գործերով։ Կղզի է եկել Այզեկ Մորիսի առաջարկով։
Վերա Կլեյթորն՝ երիտասարդ կին, որը կղզի է եկել տիկին Օնիմի խնդրանքով, որպեսզի զբաղեցնի հաշվապահի պաշտոնը։
Գիրքը ընդհանուր սյուժեն հավանեցի։ Մոտավորապես կեսերից սկսեցի հասկանալ, թե ով էր մարդասպանը։ Ընդհանրապես այսպիսի գրքերում, եթե մարդասպանը լինում է ամբոխի կամ մարդկանց մեջ, ուրեմն սովորաբար լինում է ամենաբարի և բոլորին օգնող մարդը։ Ու այդ մարդը հետևաբար դառնում է բոլորի կողմից վստահված և ոչ ոք չի կասկածում նրան։