1. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի:
Նա ծնունդի կապակցությամբ մեծ հավաքույթ չարեց, այլապես նա մեծ գումարների կորուստ կունենար:
Ոչ թե ագրավ, այլ ագռավ:
Իսպանական թմերն են ֆուտբոլից ուժեղ, այլ ոչ թե վրացական:
2. Բարդ նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասությունները) հանի՛ր:
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարում, Քեոփսի բուրգն է:
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ են թողնում կատաղած ցլին:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ։
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից տեղացիները կաթ են ստանում:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում։
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի:
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որ կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել:
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները:
Քսան տոննանոց արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Քսան տոննանոց արձանները կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից ու տիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:
Հնագետներին մի քանի ամիս է պետք:
Անապատներում,որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկ, և՛ կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով:
Անապատներում քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով:
Մասնագետները պնդում են: