Ներկայացրե’ք առարկայից ձեր ձեռքբերումները և հաջողությունները,
Ես վեցերորդ դասարանում սկսել եմ ավելի արագ կարդալ, մուտքագրել և վերլուծել տեքստ։ Այս ուսումնական տարի մեկաբալելու և միտքս ամբողջովին ներկայացնելու իմ խնդիրը ուղղել եմ, որը ունեի կրտսեր դպրոցում։
Ստացված, կարևոր նախագծեր,
Ես կարծում եմ, որ կարևոր նախագծերից մեկն է ընթերցողական նախագիծը, որովհետև այն զարգացնում է երևակայությունը։
Ուսումնական տարվա ընթացքում կարդացած գրքեր,
Ես վեցերորդ դասարանում կարդացել եմ մի շարք գրքեր։
Դրանք են՝ «Մտածիր ինչպես Շերլոկը», «Բալզակը», «Ճայը», «Հոբիթը» և այլ գրքեր, որոնք չեմ հիշում։
Ես ունեմ բոլոր հղումները և երկու ստեղծագործական առաջադրանք: Իմ կարծիքով դասարանական քննարկումներին հիմնականում մասնակցում եմ, և դասերին ակտիվ եմ: Այդ, իսկ պատճառով կարծում եմ, որ արժանի եմ իննի կամ թեկուզ ավելի բարձր։
Ես մայիս ամսվա ընթացքում հասցրել եմ միայն սկսել կարդալ մի գիրք, որի անունն է «Մտածել ինչպես Շերլոկը». Ինձ այդ գիրքը դեռ շատ է դուր գալիս, որովհետև գրքի մեջ կան նաև տրամաբանական հանելուկներ և գիրքը նաև ուժեղացնում է մտքի աշխատանքը.
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով: Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների: Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:
Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:
Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
— Է՛յ…է՜յ:
— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
— Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
— Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
— Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:
Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:
Առաջադրանք
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.
Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
Մարդու հնարամտությունը սահման չունի:
Մարդը կարող է շատ-շատ հնարամիտ լինել, բայց նրա հնարամտությունը անօգուտ կլինի առանց նրա բարության:
բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:
Ես կարծում եմ հերոսը մեզ է նվիրում հեքիաթը, որ մենք հասկանանք, որ մարդու կամ ինչ-որ առարկայի թերությունից կարելի է օգուտ քաղել:
Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:
Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած: Նա իր հոգսն է համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նցէին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մերկ վայրենիներ:
— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:
— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:
Առաջադրանքներ
Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:
• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:
Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում
• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:
բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս
• Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:
Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:
Ցեխոտ շանը թողեք ներս… Ավելի վատ նրանց համար ովքեր շուն չեն սիրում ոչ էլ ցեխ Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս… Ավելի վատ նրանց համար ովքեր չեն սիրում ցեխ ովքեր չեն հասկանում ովքեր չգիտեն շանը ովքեր չգիտեն ցեխը շանը թողեք ներս… որ թափահարում է ցեխը վրայից ցեխը կարող ես լվանալ շանը կարող ես լվանալ և ջուրն էլ կարող ես լվանալ բայց չես կարող լվանալ նրանց ովքեր ասում են թե սիրում են շանը պայմանով միայն… ցեխոտ շունը մաքուր է ցեխը մաքուր է երբեմն ջուրն էլ մաքուր է նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն… նրանք մաքուր չեն բացարձակապես:
1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։
Ստեղծագործության ասելիքն է, որ մարդուն սիրելու համար պետք չէ պատճառ։
2. Ո՞ր հատվածում է արտահայտված գաղափարը։
ովքեր ասում են թե սիրում են շանը պայմանով միայն… ցեխոտ շունը մաքուր է ցեխը մաքուր է երբեմն ջուրն էլ մաքուր է նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն… նրանք մաքուր չեն բացարձակապես:
1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:
Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:
Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:
Խորտակված սուզանավերը անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
Այս ու այն կողմ թափթփված հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ արկղերը տորթը զարդարեց:
Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ափերի երկարությամբ:
2. Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:
Կան ջրային խուզարկուներ («խուզարկու»), որոնք (որ) ծովերում (ծով) ու օվկիանոսներում (օվկիանոս) գանձեր (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններ։ (հաջողություն): Վագներն իր ըներկների (ընկեր) հետ Ֆլորիդայի ափի (ափ) մոտ խորտակված իսպանական նավ (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեքով (արժեք) գանձ (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ (թիվ) են կազմում այնպիսի որոնողները (որոնող), որոնք (որ) չեն կարողանում նույնիսկ որոնումների (որոնում) ծախսը (ծախս) փակել:
3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:
Բնակչություն, զորք, երամ:
Մի երկրի բոլոր զինվորները-Մի երկրի զորքը, միասին թռչող թռչուններր-երամը, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները-մի երկրի ամբողջ բնակչությունը: