Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Բնության մեջ կան աղաթթու, ֆոսֆորական թթու, ազոտային թթու, ծծմբական թթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները բարդ նյութեր են,որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդներից։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափի տեսակներից են էլեկտրական, մետաղական, էլեկտրոնային, հեղուկային և այլն:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Նախ ջերմաչափը պետք է թափահարել, իսկ հետո դնել թևի տակ, և երբ ջերմաչափը շարունակական ձայն հանի այդ ժամանակ դուք կարող էք ստուգել ձեր ջերմությունը։

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ կապույտ և կարմիր են։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային)։
  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավոր է։

  1. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատի շնորհիվ բույսը վերցնում է իրեն սնունդ և կարողանում է բազմանալ։

  1. Ի՞նչ է շնչառությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն

  1. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Թոքեր, խռիկներ և այլն։

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Այն տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի կոչվում է կենսամիջավայր։

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

ջերմաստիճանը բնութագրում է նյութի կամ հեղուկի տաքության աստիճանը

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափի տեսակներից են էլեկտրական, մետաղական, էլեկտրոնային, հեղուկային և այլն։

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Տաքացում, սառացում, հալում, պնդացում

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

  1. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում:

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը կայծակներից պաշտպանվելու լավագույն և ամենահուսալի միջոցն է: Դա հատուկ սարքավորում է, որը տեղադրում են տների և շենքերի ամենաբարձր կետում՝ շինությունները կայծակի հարվածի կործանարար հետևանքներից պաշտպանելու համար:

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Եթե կայծակի ժամանակ հայտնվել եք բաց տարածքում, պետք է հեռու մնաք երկնասլաց առարկաներից: Չի կարելի պառկել, որովհետև կարող եք տուժել գետնի էլեկտական դաշտից:

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանւմ են հաստատուն մագնիսներ:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմանացույցը սարք է,որի միջոցով որոշում են հորիզոնի կողմերը:

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Ես չգիտեմ ինչ֊որ բնագավառ որտեղ օգտագործում են մագնիսներ

Բնագիտությունից ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք է կատարվում, երբ մարդը կամ սարքը գործադրում է էներգիա և ուժ և մարմինը շարժվում է։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է …………… :

Երկրի վրա կյանքը պայմանավորված է արևի ճառագայթներով։

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

միջուկային, էլեկտրական, ջերմային, քիմիական, ճառագայթային։

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Կանաչ բույսերում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում։

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է նյութի տաքության աստիճանը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Ես այս հարցի պատասխանը չգիտեմ։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

սնդիկային, հեղուկային, գազային

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Դնում ենք թևի տակ և սպասում ենք ջերմաչափի ձայն հանելուց հետո արդեն կարող ենք ստուգել ճերմությունը։

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

տաքացում, սառեցում, հալում, պնդացում։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալումը երբ հեղուկը պինդ վիճակից հալում դառնում է հեղուկ։ օրինակ՝ սառույցը հալացնում ենք և ստանում սովորական ջուր

Պնդացումը երբ հեղուկ վիճակից սառում դառնում է պինձ։ օրինակ՝ սովորական ջուրը դառնում է սառույց։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից փոխվում է գազայինի:

  1. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի փոխվելը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, կոչվում է խտացում:

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Երկրի ձգողությամբ է պայմանավորված մարմնի կշիռը,։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերական ձգողության ուժն ուղիղ համեմատական է։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:
  2. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

ափի

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Ես այս հարցի պատասխանը չգիտեմ

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    • Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։

Բնագիտության տնային 10.11.22

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը: Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից
  1. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Տաքացած գիպսը օգտագործում են որպես կապող նյութ՝ շինարարության և բժշկության մեջ

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:

Այրում: Հրդեհի հանգցնելը

  1. Պատասխանել հարցերին
  2. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այրումը դա քիմիական ռեակցիա, մտնում է քիմիական ռեակցիա լուսնային բաժնի մեջ:

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

ջուր, փրփուր, կրակի շուրջը փոս փորել եթե ծառն է վառվում բնից կտրել և այլն:

  1. Ի՞նչպես կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Կասեմ ծնողներիս, իսկ հետո կզանգահարեմ 991

Քայքայման և միացման ռեակցիա

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Քայքայման ռեակցիա են անվանում այն քիմիական երևույթները, որոնց ժամանակ մի բարդ նյութը բաժանվում է և ստացվում երկու կամ ավելի պարզ նյութ:

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Միացման ռեակցիա են համարվում այն քիմիական երևույթները, որոնց ժամանակ մի քանի պարզ նյութ միանում և ստացվում է մեկ բարդ նյութ:

  1. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

միացման

  1. Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։

ա) C+O2 =CO2 

բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S

դ) FeS=Fe+S

Քիմիական և ֆիզիկական երևույթները

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։

Ֆիզիկական են այն երևույթները որոնց ժամանակ նոր իր չի ստեղծվում, Օրինակ՝ ապակու կոտրվելուց նոր իր չի առաջանում:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։

Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ նոր իր կամ իրեր են ստեղծվում:

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

ֆիզիկական են մոմի այրվելը, բաժակի կոտրվելը եղյամի առաջացումը,

քիմիական են ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը:

Գոմաղբի մասին տեղեկություններ

Գոմաղբը՝ հողագործության մեջ օգտագործվող ամենահին, ամենատարածված բնական պարարտանյութն է: Օրգանական պարարտանյութի այս տեսակը բույսերի համար ազոտի, լուսածինի (ֆոսֆոր) և կալիումի, ինչպես նաև մի ամբողջ շարք բույսի կենսագործունեության համար անհրաժեշտ միկրոտարրերի՝ մասնավորապես, կրի, մագնեզիումի, ծծումբի, քլորի և կրեմնիումի մատակարար է:

Քիմիական պարարտանյութերի կողմնակիցները հաճախ նշում են գոմաղբի ոչ այնքան արդյունավետ լինելը, դրա ոչ հստակ բալանսավորված կազմը, կիրառման անհարմարություններն ու, վերջապես, ոչ հաճելի հոտը: Իսկապես այդպես է, բայց, այդ բոլորով հանդերձ, գոմաղբն ունի առավելություն, որը չունեն հանքային ու քիմիական պարարտանյութերը ու չեն էլ կարող ունենալ: Չէ որ գոմաղբի բաղադրիչների մասնակցությամբ ձևավորվում է հողի պարարտ շերտ, իսկ հանքային պարարտանյութեր կիրառելիս, ընդհակառակը՝ այդ շերտն աղքատանում է: Գոմաղբի կենսազանգվածը ժամանակի ընթացքում փտում է ու ձևավորում հողի վերին հումուսային շերտը, առանց որի անընդհատ նորցման, ամենածաղկուն այգին անգամ կվերածվի անապատի:

Գոմաղբի մշակման եղանակներ

Գյուղատնտեսները խորհուրդ են տալիս պարարտացման համար օգտագործել լավ փտած գոմաղբ, որտեղից համարյա վերացել է ամոնիակը, որը կարող է այրել արմատները: Այն նաև զուրկ է վնասակար միկրոօրգանիզմներից, որոնք մահանում են փտման ընթացքում:

Թարմ օրգանիկան արագ փտեցնելու տարբեր, ոչ բարդ տեխնոլոգիաներ կան:

Դրանք են.

 Թարմ գոմաղբի կիրառումը

Չնայած այն բանին, որ բույսերը ավելի դժվար են յուրացնում թարմ գոմաղբի նյութերը , այն նույնպես կարելի է օգտագործել պարարտացման համար: Մանավանդ այն դեպքերում, երբ ժամանակ չկա կոմպոստի հասունացմանը կամ գոմաղբի փտելուն սպասելու համար:

Նշենք թարմ գոմաղբի կիրառման մի քանի ձևեր.

  • 1 մաս գոմաղբը խառնում են 4 մաս գոլ ջրի հետ և ստացված լուծույթով, երեկոյան ժամերին ջրում են բույսերը՝ մեկ քառակուսի մետրին մոտ 1,5 լիտր լուծույթի հաշվարկով:
  • Աշնանը, բերքը հավաքելուց հետո խառնում են հողի վերին շերտի հետ՝ մեկ քառակուսի մետրին 1 դույլ (10 լիտր) գոմաղբ հաշվարկից ելնելով:
  • Ձմռանը կարելի է հողի նախնական պարարտացում անել ցրելով գոմաղբը ձյան ծածկի վրա՝ 1 քառակուսի մետրին 1,5 դույլ գոմաղբ հաշվարկից ելնելով: Նորմայի ավել լինելը պայմանավորված է այն բանով, որ բացօդյա վիճակում գոմաղբը շատ ազոտ է կորցնում:
  • Գարնանը  թարմ գոմաղբը կարելի է կիրառել որպես կենսավառելիք՝ տաք մարգեր պատրաստելիս: Այդ նպատակի համար գերադասելի է ոչխարի գոմաղբը, որի կույտի մեջ “այրվելու”  աստիճանը 60-70 °С, ի տարբերություն խոշոր եղջերավորների, խոզի և ձիու գոմաղբների, որոնք տաքանում են 15-20 աստիճանով քիչ:   Թարմ գոմաղբով սնուցումները բերքահավաքից 2 շաբաթ առաջ դադարեցնոււմ են:
Գոմաղբի տեսակները
Կովի գոմաղբ, ճագարի գոմաղբ, Ձիու գոմաղբ

Կովի գոմաղբը ամենահասանելի ու կիրառելին է պարտեզներում: Բայց այդ գործում էլ նրբություններ կան: Օրինակ հողի գերհագեցածությունը գոմաղբով կարող է հարստացնել ստացված բերքը նիտրատներով:

Կովի թարմ գոմաղբում տարբեր ճիճուների ձվեր կարող են լինել: Դրանցիծ ազատվելու արդյունավետ միջոցը գոմաղբից կոմպոստ սարքելն է:

Չնայած տարածվածությանը, կովի գոմաղբը ամենից նվազ սննդարարն է՝ այլ կենդանիների գոմաղբի հետ համեմատած: Բայց, մյուս կողմից, դա նվազեցնում է գերսնուցումով բույսերը վնասելու վտանգը:

Ձիու գոմաղբը լավագույն օրգանական պարարտանյութերից է: Այն կիրառվում է ինչպես ջերմոցներում, այնպես էլ բաց գրունտում:

Ձիու գոմաղբի մասին կարդացեք այստեղ:

Խոզի գոմաղբ

Խոզի գոմաղբը համարվում է ամենաայրողը, քանի որ մեծ քանակությամբ ազոտ է պարունակում:

Մեկ կիլոգրամ խոզի գոմաղբում կա՝

  • Ազոտ – 8,13 գ;
  • Կալցիում (օքսիդ) – 7,74 գ;
  • Ֆոսֆոր (օքսիդ) – 7,9 գ;
  • Կալիում (օքսիդ) – 4,5 գ:

Խոզի գոմաղբում մեծ քանակությամբ մակաբույծեր կան, ուստի կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում կոմպոստավորել: Փտման պրոցեսում առաջացող բարձր ջերմությունը սպանում է բոլոր բոլոր վնասատուներին:

Ճագարի գոմաղբ

Ճագարի գոմաղբը, ի տարբերություն մնացածների ավելի չոր է, ինչը հեշտացնում է դրա հետ աշխատելը: Բացի այդ ճագարի գոմաղբում չկան մոլախոտերի սերմեր, ինչը թույլ է տալիս դրա օգտագործումը առանց նախապես կոմպոստավորելու:

Վնասակար միկրոօրգանիզմներից ճագարի գոմաղբում կան միայն կոկցիդիաներ, որոնք սակայն վնաս կարող են տալ միայն ճագարներին:  Այդ է պատճառը, որ, մանավանդ տաք եղանակին, խորհուրդ է տրվում ճագարի գոմաղբը եռու պահել ճագարների վանդակներից:

Ճագարի գոմղբը կիրառվում է նույն ձևով, ինչ խոշոր եղջերավորների գոմաղբը՝ խառնում են հողի հետ, լցնում են կոմպոստի կույտի վրա, պատրաստում են պարարտացնող լուծույթ: Կա նաև մեկ այլ մշակման ձև, որը կիրառելի չէ մյուս գոմաղբերի դեպքում՝ ճագարի գոմաղբը արևի տակ չորացնելով ու աղալով ստանում են պարարտացնող փոշի, որը կարելի է օգտագործել թե՛ այգում, թե՛ տանը՝ սենյակային բույսերը պարարտացնելու կամ հողախառնուրդներ պատրաստելու համար: