Կարդա՞լ, թե՞ լսել․ ի՞նչ է ընտրում 21-րդ դարի սովորողը.

Գրքերը հասկանալու համար կա երկու տարբերակ։ Առաջին տարբերակը՝ լսելով գրքի աուդիո տարբերակը, իսկ երկրորդ տարբերակը՝ իսկական գիրքը կարդալ։

Երկու տարբերակներով էլ դու կհասկանաս գիրքը և գաղափարը, բայց կարդալը կտևի մի քանի անգամ ավելի երկար։ Եթե դուք գիրքը չեք կարդում ձեր մայրենի լեզվով, այլ կարդում եք օտար լեզվով, ավելի բարենպաստ կլինի լսել, որովհետև համ կլսեք, թե ինչպես են անհասկանալի բառերը կարդացվում։ Երկրորդը պատճառը՝ ավելի կարճ ժամանակ պետք կգա և կարող եք միաժամանակ լսել և ուրիշ գործ անել։

Անկախ նրանից, թե դուք տեսողական սովորող եք, թե լսողական մարդկանց ուղեղների մեծամասնությունն ի վիճակի է ավելի վառ պատկերներ ստեղծել՝ լսելով խոսքը, այլ ոչ թե կարդալու այն: Իրականում, մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ աուդիոգրքեր լսելն ավելի շատ ուղեղի արձագանք է առաջացնում, քան պարզապես էջից բառեր կարդալը:

Ես թե ՝ օտար լեզվով, և թե՝ իմ մայրենի լեզվով նախընտրում եմ լսել այդ գրքի աուդիո տարբերակը, որովհետև այդպես կարող եմ լսել անծանոթ բառերի արտասանությունը և քիչ ժամանակ կտրամադրեմ գիրք կարդալու վրա։

Աղբյուր 1