1. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Երգ, փառ(ք), մեջ, ջուր:
երգչախում, խմբերգ, մեներգչուհի
փառասեր, ամենափառ, հրաշափառական
մեջտեղ, գյուղամեջ, ընդմիջում
ջրհեղեղ, աղաջուր, աղաջրային
2. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Բույս, թույն, հույս, սենյակ:
բուսագետ, խոտաբույս, դեղաբուսական
թունավոր, հակաթույն, հակաթունավոր
հուսադրել, թերահույս, անհուսալի
սենյակային, հյուրասենյակ, ննջասենյակային
3. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի՛ր, որ և՛ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և՛ կետերից ձախ գրված բառի հետ:
Օրինակ՝
խիճ, …, գրել – խիճ, նկար, գրել – խճանկար, նկարագրել:
Շագանակ, գույն, թափ, ծաղիկ, զարդ, քար, հինգ, անկյուն, չափ, խաչ, քար, սիրտ, քանդակ, գործ, ընկեր, ավազակ, խումբ, պետ, բառ, գիրք, կապ, վրեժ, խնդիր, գիրք: