1. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ՝
բռնակալ — լիաբուռ:
Գրական – օրագիր, սեպագիր, անգիր — «գիր» արմատի սղված «ի» տառը վերականգնվում է
շնչասպառ-անշունչ – «շունչ» արմատի սղված «ու» տառը վերականգնվում է
քնել-անքուն – «քնել»-ի սղված «ու» տառը վերականգնվում է
, ջրկիր-անջուր, ,լիաջուր անձրևաջուր,- «ջուր» արմատի սղված «ու» տառը վերականգնվում է
գլխարկ-անգլուխ, բազմագլուխ, — «գլուխ» արմատի սղված «ու» տառը վերականգնվում է
խմբավար –աշխատախումբ – «խումբ» արմատի սղված «ու» տառը վերականգնվում է
2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Նկարչին հատուկ – նկարչական,
ապուխտ դարձնել-ապխտել
աներևույթ դառնալ-աներևութանալ
անօրեն բան- անօրինություն
աշխույժ դառնալ-աշխուժանալ,
դաշույնով հարվածել-դաշնահարել ,
անդունդի խորություն ունեցող — անդնդահուն,
մառախուղով պատված-մառախլապատ:
3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:-ձկնորս
բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:-սրամիտ