Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Հեղինակ՝ Զահրատ

1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը նրա մասին էր, որ մարդուն ամանորի համար միան մեկ բան է պետք և դա լավ տրամադրվածությունն է։

2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ-ամանոր
աղվոր-ուրախ
շտկելու-սարքելու
բավե-հերիք է
ալ-էլ
ատիկա-այդ
հոգվույս-հոգուս
խաբկանք-խաբկանք
պատրանք-օպտիկական խաբկանք
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:

Ամանորին ես կարևորում եմ լավ տրամադրությունը նվերներով և տոնական սեղանը բայց իհարկե, եթե նվերներս իմ ուզածը չեն լինում, չեմ նեղանում, Ես նաև սիրում եմ նվերները բացելու արարողությունը։ իսկ տխրեցնում է, որ ամանորին մայրիկս ասում է․

―Գնացեք պառկելու առավոտյան նվերները կնայեք․

Բայց ես երբեք չեմ համբերել և միշտ նվերները նայել եմ հենց գիշերը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s