Այդ ոչինչը ես եմ 

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, – անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, – նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվաղուն աչքերը գոցում:

  1. Ո՞րն է այս առակի ասելիքը:

Առակի ասելիքն այն է, որ ինչ֊էլ անես մեկ է քո հաջորդները իմանալու են քեզ քո գործով։

  1. Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:

Դեվիշը մտածում էր, որ եթե նույնիսկ նա դառնա շահը նա մեկ է մահանալու է, անմահ չի դառնալու

Քաղաքապետը մտածում էր, որ նա կդառնա շահը ամբողջ իռ եռկիռը նռանը կդառնա, բայց նա չէր հասկանում, ոռ նա չէր կառող այդ ամբողջ քաղաքը իռ հետ գերեզման տանել։

  1. Ինչպես էին ընդունում քաղաքապետի շքախմբին հասարակ մարդիկ:

Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս, մի այն մի մարդ այդպես չարեց և դա Դերվիշն էր

  1. Տեքստից դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Դերվիշ֊Մահմեդականների թափառական կրոնավոր

շքախումբ֊Թափոր

անպատկառ֊անամոթ, աներես

շահ֊թագավոր

  1. Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Ես ֆիլմի և պատմվածքի մեջ տարբերություն չտեսա նույնիսկ բառերն էին, գրեթե նույնը։

  1. Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:

Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s