Դասարանական 18.10.22

Տեսություն՝

Համաչափության հատկություն

Նայիր այս պատկերներին:

12.png

Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են:

Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:

32.png

Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:

Ասում են, որ M և  M1 կետերը համաչափ են m ուղղի նկատմամբ,եթե այդ ուղիղը ուղղահայաց է MM1 հատվածին և անցնում է նրա միջնակետով: 

Տրված m ուղղի նկատմամբ M և M1 համաչափ կետերը կառուցելու համար պետք է՝ 

1) տանել m ուղղի ուղղահայաց որևէ ուղիղ,

2) այդ ուղղի վրա նշել երկու կետեր, որոնք ունեն m ուղղից միևնույն հեռավորությունը և գտնվում են նրա տարբեր կողմերում:

Simetrija_ass_punkti.png

Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:

Ասում են, որ պատկերը օժտված է առանցքային համաչափությամբ, եթե գոյություն ունի այնպիսի ուղիղ, որը պատկերը բաժանում է այդ ուղղի նկատմամբ երկու համաչափ մասերի:

Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝

Aksiala9.jpg

և բնության մեջ՝

111.jpg

Դասարանական առաջադրանքներ՝ 236; 240; 244; 248; 253

  1. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ
    (տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել
    մեկ ուրիշ ուղղի նկատմամբ։

ա) այո

ոչ

բ) ոչ

այո

գ) ոչ

ոչ

240. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
(տե՛ս նկ. 15)։

ա) ոչ

բ) ոչ

գ) այո

դ) ոչ

ե) այո

զ)ոչ

244. Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

Պատ․՝ 4

248. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ
10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

5600+560=6160

6160-616=5544

5600 > 5544

Պատ․՝ էժանացավ

253. Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված
գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ
թիվը։

80:4=20

20-15=5

Պատ․՝ 5

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s