Երգ միստր Գրոգանի համար

Հոմերը նստեց միստր Գրոգանի դիմացի սեղանի առաջ։ Հեռագրալարերը լուռ էին, բայց հանկարծ տուփը սկսեց տկտկալ; Հոմերը սպասեց, որ միստր Գրոգանը պատասխանի, բայց նա չէր պատասխանում։ Հոմերը վազեց սենյակի մյուս կողմը։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— ձեզ են կանչում։— Նա սկսեց զգուշությամբ քաշել նրա թևը։

— Միստր Գրոգան, արթնացեք, արթնացեք։

Հոմերը վազեց դեպի ջրամանը և թղթյա բաժակը լցրեց ջրով։ Նա վազեց դեպի ծեր հեռագրիչը, բայց վախեցավ տրված հրահանգները կատարելուց։ Բաժակը դրեց սեղանին և նորից թափահարեց միստր Գրոգանին։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— արթնացեք, ձեզ են կանչում։

Հոմերը բաժակի ջուրը շաղ տվեց հեռագրիչի դեմքին։ Միստր Գրոգանը անմիջապես նստեց, աչքերը բացեց, նայեց Հոմերին, լսեց հեռագրի ձայնը և պատասխանեց.

— Ճիշտ այդպես,— ասաց նա տղային,— հիմա արագ, մի բաժակ սև սուրճ բեր, շտապիր։

Հոմերը գրասենյակից դուրս վազեց դեպի Կորբետի խորտկարանը։ Երբ վերադարձավ, ծեր հեռագրիչի աչքերը կրկին փակվում էին, բայց նա շարունակում էր աշխատել։

— Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։

Միստր Գրոգանը գծի մյուս ծայրի հեռագրիչին խնդրեց սպասել և սկսեց սուրճ խմել։

— Սկզբում սառը ջուրը շաղ տալ, իսկ հետո՝ սև սուրճ,— ասաց նա։

— Այո, սըր,— պատասխանեց Հոմերը,— կարևո՞ր հեռագիր է։

— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— կարևոր չէ։ Բիզնես։ Փողի կուտակում։ Գիշերն է եկել, սակայն անպայման չէ այս գիշեր հանձնել։ Բայց ես պետք է ընդունեի։

Նա ձայնը բարձրացրեց, որովհետև արթուն էր և իրեն նորից ուժեղ էր զգում։

— Արդեն քանի տարի է՝ ուզում են ինձ թոշակի ուղարկել,— բղավել նա,— ուզում են իմ փոխարեն մեքենաներ դնել։ Բազմացնողներ և հեռագրամեքենաներ,— ասաց նա արհամարհանքով,— մեքենաներ՝ մարդկանց փոխարեն։— Նա այժմ խոսում էր մեղմ, կարծես ինքն իր հետ կամ այն մարդկանց հետ, որոնք ուզում էին իրեն հանել իր տեղից, իր աշխարհից։— Ի՞նչ կլինի իմ վիճակը, եթե զրկվեմ այս աշխատանքից։ Երևի մի շաբաթից կմեռնեմ։ Ամբողջ կյանքումս աշխատել եմ և հիմա չեմ կարող չաշխատել։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

— Գիտեմ, որ կարող եմ ապավինել քո օգնությանը, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— որովհետև դու արդեն օգնեցիր ինձ։ Շնորհակալ եմ, փոքրիկ։

Նա միացրեց մեքենան։ Պատասխանը լսվեց, և նա սկսեց հեռագիրը մեքենագրել, բայց միաժամանակ խոսեց մի տեսակ հպարտությամբ և աշխույժով, որը Հոմերին շատ դուր եկավ։

— Ինձ աշխատանքից հանել,— բղավեց նա,— ինչո՞ւ, ես աշխարհի ամենաարագ հեռագրիչն եմ։ Վոլինսկուց էլ արագ հեռագրեր եմ ուղարկել և ստացել առանց սխալի։ Վիլլի Գրոգան. աշխարհի բոլոր հեռագրողները գիտեն այդ անունը։ Նրանք գիտեն, որ Վիլլի Գրոգանը բոլորից լավն է։

Նա լռեց և ժպտաց ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ վազողներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ ժամանակին էր աշխատանքի ընդունվել։

— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,— ասաց նա,— որովհետև դու և ես դեռևս ողջ ենք։

Հոմերն անմիջապես սկսեց երգել։

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1. — Արդեն քանի տարի է ուզում են ինձ թոշակի ուղարկել, — բղավեց  նա,-ուզում են իմ փոխարեն մեքենանաներ դնել:       Բազմացնողներ  և հեrագրամեքենաներ,- ասաց նա արհամարհանքով,- մեքենաներ՝ մարդկանց փոխարեն …

Վա՞տ է մարդկանց փոխարեն մեքենաներ ունենալը:  Ինչո՞ւ:

Ես կարծում եմ, որ լավ է իհարկե մեքենաներ ունենալ բայց չափի մեջ, որովհետև դու կարող ես մարդուն գործից հանելուց իր ճակատագրի հետ խաղաս իսկ մեքենային, որ չօգտագործես հաստատ չի մահանա․
2.Մեկնաբանեք հետևյալ հատվածը.

Նա  լռեց և ժպտաց  ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ փողոցներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ  ժամանակին  էր աշխատանքի ընդունվել:
– Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,- ասաց նա,- որովհետև դու և ես դեռևս  ողջ ենք:
Հոմերն անմիջապես սկսեց երգել:

Ես կարծում եմ, որ Գրոգանը ապրում էր, քանի որ չէր կորցրել իր աշխատանքը, եթե կորցներ կմահանար։ Իսկ Հոմերը ապրում էր, քանի դեռ պատերազմ չէր գնացել։
3.Ճշտեք կետադրությունը.
ճիշտ այդպես,-տղաս,- ասաց  նա,- մի  մտահոգվիր, մի  վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել:
Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։

4. Գրի՛ր շարադրություն․
Մոլորակ, որտեղ սպասարկում են միայն մեքենաները։ 

Մոլորակ, որտեղ սպասարկում են միայն մեքենաները, այդ մոլորակում իհարկե ոչ-ոք չէր ուշանա, չէր մոռանա ինչ-որ բան, բայց ես կարծում եմ, որ այդ մոլորակը կլիներ մի տեսակ դատարկ։ Այդ մոլորակում չէր լինի սեր։ չէինք կարողանալ ինչ-որ խաղեր խաղալ և այլ այդպիսի բաներ։

Մաթեմատիկա տնային 18.10.22

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 239; 241; 247-ա,գ,ե; 249; 251

239. Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։

Պատ․՝ այո

241. Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատկերները (տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ
պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։ Ո՞ր դեպքերում
տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։

դ) ո

է) o

247.

247. Քանի՞ տոկոսն է.
ա) 50-ը 100-ի,

50%-ը

գ) 125-ը 25-ի,

500%-ը

ե) 300-ը 30-ի,

1000%-ը
249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

42×100=4200

4200:120=35%

Պատ․՝ 35%-ով

251.

251․ Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է
7.3/5սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը, եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է։

1000000×7.3/5=760000սմ=7600մ

Պատ․՝ 7600մ

Դու քո ճանապարհով գնա, ես՝ իմ

Միսիս Ռոզա Սանդովալի տան առաջ իջնելով հեծանիվից, ցրիչը գնաց դեպի դուռը, կամաց թակեց և անմիջապես զգաց, որ ներսը մարդ կա։ Նա ոչինչ լսել չէր կարողանում, բայց վստահ էր, որ թակոցը մեկին դեպի դուռն է բերում։ Նա շատ էր ուզում տեսնել, թե ո՞վ է այդ կինը, Ռոզա Սանդովալը, որը հիմա կլսի, որ աշխարհում սպանություն է կատարվել, և դա կզգա սեփական սրտում։ Դուռը երկար ժամանակ չէր բացվում, բայց բացվելիս էլ ոչ մի շտապողականություն չզգացվեց։ Դուռն այնպես բացվեց, կարծես աշխարհում ոչինչ տեղի չէր ունեցել, որից վախենար այդ կինը։ Եվ ահա նա, այդ կինը։

Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։ Բայց, բոլոր այն մարդկանց նման, ովքեր երբեք հեռագիր չեն ստանում, ցրիչի դռան առաջ երևալը կնոջը թվաց սարսափելի, անակնկալներով լեցուն մի բան։ Հոմերը հասկացավ, որ իրեն տեսնելով միսիս Սանդովալը սարսռաց։ Նրա առաջին բառը բոլոր զարմանքների առաջին բառն էր։ Նա «օհ» ասաց, կարծես ցրիչի փոխարեն դռան առաջ կանգնած լիներ մի մարդ, որին վաղուց ճանաչում էր և որի հետ հաճույքով կարող էր զրուցել։ Խոսելուց առաջ կինը զննեց Հոմերի աչքերը, և ցրիչը զգաց, որ նա հասկացավ հեռագրի բարեգուշակ չլինելը։

— Հեռագի՞ր ես բերել,— հարցրեց նա։

Հոմերը մեղք չուներ։ Նրա գործը հեռագրեր բաժանելն էր։ Հակառակ դրան, տղային թվաց, որ ինքը մասնակից է ամբողջ սխալին։ Նա վատ զգաց, կարծես ինքը լիներ կատարվածի պատասխանատուն։ Նա ուզեց անմիջապես ասել. «Ես միայն ցրիչ եմ, միսիս Սանդովալ, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի հեռագիր բերել, բայց այդ բոլորը ես անում եմ իմ գործի բերումով»։

— Ո՞ւմ համար է,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Ռոզա Սանդովալի, 1129Գ փողոց,— ասաց Հոմերը։ Նա հեռագիրը մեկնեց մեքսիկացի կնոջը, բայց կինը նույնիսկ ձեռքը չերկարեց։

— Դո՞ւք եք միսիս Սանդովալը,— հարցրեց Հոմերը։

— Խնդրեմ, խնդրեմ, ներս եկ,— ասաց կինը,— անգլերեն կարդալ չեմ կարող. մեքսիկացի եմ, ես միայն «Լա պրենսա» թերթն եմ կարդում, որը Մեխիկո Սիթիից է գալիս։— Նա լռեց մի պահ և նայեց տղային, որը կանգնել էր դռանն այնքան մոտիկ։

— Խնդրում եմ,— ասաց կինը,— ի՞նչ է գրված հեռագրում։

— Միսիս Սանդովալ,— ասաց ցրիչը,— հեռագրում գրված է…

Կինն ընդհատեց նրան.

— Բայց դուք նախ պետք է բացեք հեռագիրը և կարդաք նախքան ինձ ասելը,— ասաց նա,— դուք հեռագիրը դեռ չեք բացել։

— Ճիշտ եք, տիկին,— ասաց Հոմերը։ Նա կարծես ուսուցչուհու հետ էր խոսում, որը հենց նոր ուղղել էր իր սխալը։

Դողացող մատներով նա բացեց հեռագիրը։ Մեքսիկացի կինը հատակից վերցրեց պատռված ծրարը, ապա ուղղվեց ու հարցրեց.

— Ո՞վ է ուղարկել հեռագիրը, իմ որդի Խուան Դոմինգո՞ն։

— Ոչ, տիկին,— ասաց Հոմերը,— հեռագիրը ռազմական բաժանմունքից է։

— Ռազմական բաժանմունքի՞ց,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Սանդովալ,— ասաց Հոմերն արագ,— ձեր որդին մեռած է։ Գուցե դա սխալ է։ Ամեն մարդ սխալվում է, միսիս Սանդովալ։ Գուցե ձեր որդին չէ։ Գուցե մի ուրիշն է։ Հեռագիրն ասում է, որ Խուան Դոմինգոն է, բայց գուցե հեռագիրը սխալ է։

Մեքսիկացի կինը ձևացրեց, թե չլսեց։

— Մի քաշվիր,— ասաց նա,— ներս արի, ներս արի։ Ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա բռնեց տղայի թևից և բերեց սենյակի մեջտեղի սեղանի մոտ ու նստեցրեց։— Բոլոր տղաները կոնֆետ սիրում են,— ասաց նա,— ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա մի ուրիշ սենյակ մտավ և շուտով վերադարձավ՝ ձեռքին շոկոլադի մի հին տուփ։ Տուփը բացեց, և Հոմերը դրա մեջ տեսավ անծանոթ տեսակի կոնֆետներ։

— Ահա,— ասաց նա,— կեր այս կոնֆետը, բոլոր տղաները կոնֆետ սիրում են։

Հոմերը մեկ հատ վերցրեց, դրեց բերանը և փորձեց ծամել։

— Դու ինձ համար վատ լուր չէիր բերի,— ասաց նա,— դու լավ տղա ես, ճիշտ իմ փոքրիկ Խունիտոյի նման, երբ նա երեխա էր։ Մի հատ էլ կեր։— Եվ նա ցրիչին ստիպեց նորից մի կոնֆետ վերցնել։

Հոմերը նստած ծամում էր չոր կոնֆետը, երբ մեքսիկացի կինը խոսեց.

— Մեր կոնֆետն է, կակտուսի է։ Ես այն պատրաստել եմ Խուանիտոյիս համար, որպեսզի երբ տուն գա, ուտի, բայց դու կեր։ Դու նույնպես իմ տղան ես։

Եվ հանկարծ սկսեց հեծկլտալ, աշխատելով իրեն զսպել, կարծես արտասվելը ամոթ լիներ։ Հոմերն ուզեց վեր կենալ և փախչել, բայց զգաց, որ պետք է մնալ։ Նա նույնիսկ մտածեց, որ կտրող է իր ամբողջ կյանքի ընթացքում մնա այդտեղ։ Ուղղակի չէր իմանում ինչ անի, որ կինը նվազ դժբախտ զգա իրեն։ Եվ եթե կինը խնդրեր իր որդու տեղը գրավել, Հոմերը չէր կարողանա մերժել, որովհետև չէր գիտենա, թե ինչպես մերժի։ Նա մնաց, կարծես դրանով ուզում էր ուղղել այն, ինչ անհնարին էր ուղղել և հետո ըմբռնելով իր արածի ամբողջ անհեթեթությունը, ամաչեց։ Մտքում նա անընդհատ կրկնում էր. «Ի՞նչ կարող եմ անել, գրողը տանի, ի՞նչ կարող եմ անել։ Ես ընդամենը ցրիչ եմ»։

Կինը հանկարծ նրան իր թևերի մեջ առավ, ասելով.

— Իմ տղա՜ս, իմ փոքրիկ մա՜նչս։

Չգիտես ինչու, այդ բոլորից տղան վիրավորվեց, ամբողջ հոգով դառնացավ և զգաց, որ ուզում է սիրտը ետ տալ։ Նա այդ կնոջից կամ որևէ մեկից չէր զզվում բայց այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխալ էր թվում և տգեղ, որ ինքը վատ էր զգում և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել։

— Եկ,— ասաց կինը,— նստիր այստեղ։— Կինը նրան ստիպեց նստել մի ուրիշ աթոռի վրա և կանգնեց մոտը,— թող որ նայեմ,— ասաց նա և նայեց տարօրինակ, օտարոտի հայացքով։

Թեև ցրիչը վատ էր զգում իրեն, բայց շարժվել չէր կարողանում։ Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքը՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում։ «Տես այդ կնոջը»,— ինքն իրեն ասաց նա։

 Եվ ահա նա արդեն հեծանիվի վրա էր։ Մութ փողոցով սուրում էր գժի նման։ Աչքերից արցունքներ էին հոսում, իսկ շուրթերը արտասանում էին մանկական ու խենթ հայհոյանքներ։ Երբ հեռագրատուն հասավ, արցունքներն արդեն չորացել էին, բայց հոգում ծնունդ էին առել նոր բաներ, և տղան զգում էր, որ դրանք անհնար է կասեցնել. «Եվ պետք էլ չէ, այլապես ես նույնպես մեռած կլինեմ,— բղավեց նա այնպես, կարծես խուլի հետ խոսելիս լիներ»։

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Աղբյուր

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

կասեցնել֊կանգնեցնել

կարեկցանք֊օգնություն

ցռիչ֊նամակ ուղարկող

հեծկլտալ֊լաց ու կոց անել

օտարոտի֊օտար

համակել֊լցնել

2. Առանձնացրո՛ւ Ռոզա Սանդովալին նկարագրող, բնութագրող նախադասությունները։ 

Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։

3. Ներկայացրո՛ւ Հոմերի ապրումները` հեռագիրը փոխանցելիս։ 

«Ի՞նչ կարող եմ անել, գրողը տանի, ի՞նչ կարող եմ անել։ Ես ընդամենը ցրիչ եմ»

4. Ինչո՞ւ է հատվածն այդպես վերնագրված, բացատրի՛ր։ Ինքդ վերնագրի՛ր։  

Ես կարծում եմ, որ հատվածը վերնագրված է որ Ռոզա Սանդովալին իր ճանապարհով գնա, իսկ Հոմերը իր ճանապարհով։ Ես այն կվերնագրեի

5. Բացատրի՛ր հոգով դառնանալ, գժի նման սուրալ դարձվածքները։ 

6. Ինչո՞ւ էր կինը հետաձգում հեռագրի կարդալը։ 

7. Մեկնաբանե՛ք հատվածները՝ 

Ա․ Թեև  ցրիչը  վատ  էր  զգում  իրեն,  բայց  շարժվել  չէր  կարողանում:  Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր  զզվանքի նման մի բան, բայց  միևնույն   ժամանակ մեծ կարեկցանք, կարեկցանք ոչ միայն այդ  խեղճ  կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ:

Բ․ Չգիտես  ինչու, այդ բոլորից տղան  վիրավորվեց, ամբողջ   հոգով դառնացավ  և զգաց,     որ  ուզում  է  սիրտը  ետ  տալ: Նա այդ կնոջից կամ որևէ  մեկից  չէր զզվում,  բայց  այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխսլ  էր  թվում  և  տգեղ, որ ինքը վատ էր զգում  և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել:

Դասարանական 18.10.22

Տեսություն՝

Համաչափության հատկություն

Նայիր այս պատկերներին:

12.png

Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են:

Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:

32.png

Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:

Ասում են, որ M և  M1 կետերը համաչափ են m ուղղի նկատմամբ,եթե այդ ուղիղը ուղղահայաց է MM1 հատվածին և անցնում է նրա միջնակետով: 

Տրված m ուղղի նկատմամբ M և M1 համաչափ կետերը կառուցելու համար պետք է՝ 

1) տանել m ուղղի ուղղահայաց որևէ ուղիղ,

2) այդ ուղղի վրա նշել երկու կետեր, որոնք ունեն m ուղղից միևնույն հեռավորությունը և գտնվում են նրա տարբեր կողմերում:

Simetrija_ass_punkti.png

Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:

Ասում են, որ պատկերը օժտված է առանցքային համաչափությամբ, եթե գոյություն ունի այնպիսի ուղիղ, որը պատկերը բաժանում է այդ ուղղի նկատմամբ երկու համաչափ մասերի:

Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝

Aksiala9.jpg

և բնության մեջ՝

111.jpg

Դասարանական առաջադրանքներ՝ 236; 240; 244; 248; 253

  1. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ
    (տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել
    մեկ ուրիշ ուղղի նկատմամբ։

ա) այո

ոչ

բ) ոչ

այո

գ) ոչ

ոչ

240. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
(տե՛ս նկ. 15)։

ա) ոչ

բ) ոչ

գ) այո

դ) ոչ

ե) այո

զ)ոչ

244. Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

Պատ․՝ 4

248. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ
10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

5600+560=6160

6160-616=5544

5600 > 5544

Պատ․՝ էժանացավ

253. Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված
գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ
թիվը։

80:4=20

20-15=5

Պատ․՝ 5