Հետաքրքիր փաստեր կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա – հոկտեմբերի 22, 1935 կամ հոկտեմբերի 21, 1935 Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներ։

Կոմիտասը 1915 թվականին բազմաթիվ հայ մտավորականների և արվեստի գործիչների թվում աքսորվեց Անատոլիայի խորքերը և ականատես եղավ սեփական ժողովրդի ներկայացուցիչների հրեշավոր բնաջնջմանը ։

Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը հոգեկան խանգառումներ է ունեցել, որի պատճառով էլ մահացել է ՝ Փարիզի հոգեբուժարանում անցկացնելով մոտ 20 տարի ։ Սակայն վերջին տարիների ուսումնասիրությունները հերքում են այդ տեսությունը։ Ըստ այդ ուսումնասիրությունների ՝ վարդապետը խելագար չէր, և նրա լռությունը շիզոֆրենիայի ախտանիշներից մեկը չէր կարելի համարել։
Փարիզում երկու հոգեբուժական հիվանդանոցների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանը իր ատենախոսության մեջ Եկել է այն եզրակացության, որ Կոմիտասն ունեցել է հետ տրավմատիկ խանգարում, որը կարելի էր բուժել ՝ վերադարձնելով նրան սովորական կենսակերպին, ստեղծագործական գործունեությանը և մարդկանց։ Սակայն դա ոչ ոք չի արել, չնայած այն ժամանակ գործում էր, այսպես կոչված, “Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն” ։ Նոր տարբերակի կողմնակիցներն այն կարծիքին են, որ կոմպոզիտորին խաբեությամբ են բանտարկել, որպեսզի նրան լռեցնեն Ցեղասպանության սարսափների մասին, քանի որ չափազանց հնչեղ էր նրա անունը Եվրոպայում։ Վարդապետի լռությունը նրանք բացատրում են այն հաբերի ազդեցությամբ, որոնցով նրան բուժում էին թուրք բժիշկները Կոստանդնուպոլսի կլինիկայում ։ Իսկ մահվան պատճառը, Ինչպես պարզել են հետազոտողները, օստեիտ է եղել։ Կլինիկայում հիվանդներին կոպիտ կոշիկներ են տրվել ։ Ոտքը քերծելով ՝ Կոմիտասը ստացավ ինֆեկցիա։

Շահնազարյանի խոսքով ՝ Կոմիտասն ուժեղ վախեր ու հետապնդման մոլուցք ուներ։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s