Քարն ու ճանապարհը

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու  աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:

Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.

-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:

Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ  երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:

Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:

Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու  մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Առաջադրանքներ

1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ հղկել, լայնարձակ, սալարկված, պճնազարդ, ամուր, մաշիկ, աղտոտել, ապարդյուն:

հղկել-հարթեցնել

լայնարձակ-մեծ, լայն

սալարկված-սալապատիկներով պատված

պճնազարդ-ճոխ

ամուր-պինդ

մաշիկ-կոշիկ

աղտոտել-կեղտոտել

ապարդյուն-անիմաստ

2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Իմ կարծիքով առակի ասելիքն այն է, որ մարդը պետք է գոհ լինի իր ունեցածից:

3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:

Առակը խորհրդանշում է այն մարդկանց, որոնք իրենց ունեցածից գոհ չեն լինում և կորցնելուց հետո նոր գնահատում են:

4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:

Մարդիկ իրենց ունեցածից գոհ չեն լինում ուզում են հասնել ավելիին, որի պատճառով կործանվում են, իսկ հետո ափսոսում են :

5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ քանոն, այր, աղա:

քանոն-երաժշտական գործիք, երկրափական գործիք

այր-տղամարդ, քաջ

աղա-իշխան, միս աղալ

6.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:

Ջրի գին-էժան, կրակի գին-թանկ, անկողին ընկնել-հիվանդանալ, պոչը քաշել-փախնել, ոտքերն ընկնել-աղաչել, աչքը ջուր կտրել-զարմանալ:

7. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:

Լեղաճաք լինել-վախենալ

Արյունը գլխին խփել-զայրանալ

Աչքը ջուր կտրել-զարմանալ

Կյանքի թելը կտրվել-մահանալ

Ոտքերն ընկնել-աղաչել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s