Ածելին

Մի վարսավիր արտասովոր գեղեցիկ ածելի ուներ: Ածելին գործի մեջ էլ իրեն հավասարը չուներ: Մի անգամ, երբ վարսավիրանոցում հաճախորդներ չկային, իսկ տերն ինչ-որ տեղ էր գնացել, ածելին մտքին դրեց գնալ աշխարհը տեսնելու և իրեն ցույց տալու: Սուր սայրն ագուցարանից դուրս բերելով, ինչպես սուսերն են պատյանից հանում, և հպարտորեն ձեռքերը կանթելով՝ նա գարնանային մի գեղեցիկ օր դուրս եկավ զբոսանքի:

   Ոտքը շեմից դուրս դնելուն պես պայծառ արևը սկսեց փայլփլել նրա պողպատյա հղկված սայրին, և արևի շողերիանդրադարձումները ուրախ վազվզեցինբակի տների պատերին: Այդ չտեսնված տեսարանից կուրանալով՝ ածելին այնպիսի աննկարագրելի ցնծության մեջ ընկավ, որ տեղնուտեղը լցվեց անսահման գոռոզությամբ:

-Մի՞թե այսպիսի շքեղությունից հետո ես պետք է վարսավիրի մոտ վերադառնամ,-բացականչեց ածելին: Ոչ մի դեպքում: Իմ կողմից կատարյալ անմտություն կլիներ իմ կյանքը կործանել՝ այդ անտաշ բռիների օճառած այտերն ու  ծնոտները մաքրելով: Մի՞թե իմ քնքուշ սայրի տեղն այդ սափրիչի մոտ լինելն է: Ամենևին ոչ:  Ես պետք է թաքնվեմ նրանցից մի ծածուկ տեղում:

Այդ պահից ի վեր նրա հետքը կորավ:

Ամիսներն անցնում էին: Վրա հասավ անձրևոտ  աշունը: Մենակությունից ձանձրանալով ՝ փախստականը որոշեց դուրս գալ իր կամավոր բանտարկությունից և մաքուր օդ շնչել: Նա զգուշորեն սայրը դուրս  հանեց ագուցարանից և հպարտորեն նայեց շուրջը: Բայց, ո՜վ սարսափ: Այդ ի՜նչ էր կատարվել: Քնքուշ սայրը կոպտացել էր՝ ժանգոտ սղոցի նմանվել, և այլևս չէր անդրադարձնում արևի ճառագայթները:

-Ինչո՞ւ ես տրվեցի գայթակղությանը,-դառնորեն լաց եղավ ածելին: Որքան էր ինձ փայփայում և խնամում բարի վարսավիրը: Ինչպե՜ս էր նա ուրախանում և հպարտանում իմ աշխատանքով: Իսկ հմա՞: Օ՜, աստված իմ, այս ի՞նչ եմ դարձել ես , սայրը մթնել է ու պատվել զզվելի ժանգով: Ես կործանված եմ, և ինձ փրկություն չկա:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

1.Ներկայացնել առակի ասելիքը։ 

Առակի ասելիքն է, որ երբեք պետք չէ գոռոզանալ:

Քարն ու ճանապարհը

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու  աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:

Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.

-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:

Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ  երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:

Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:

Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու  մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Առաջադրանքներ

1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ հղկել, լայնարձակ, սալարկված, պճնազարդ, ամուր, մաշիկ, աղտոտել, ապարդյուն:

հղկել-հարթեցնել

լայնարձակ-մեծ, լայն

սալարկված-սալապատիկներով պատված

պճնազարդ-ճոխ

ամուր-պինդ

մաշիկ-կոշիկ

աղտոտել-կեղտոտել

ապարդյուն-անիմաստ

2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Իմ կարծիքով առակի ասելիքն այն է, որ մարդը պետք է գոհ լինի իր ունեցածից:

3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:

Առակը խորհրդանշում է այն մարդկանց, որոնք իրենց ունեցածից գոհ չեն լինում և կորցնելուց հետո նոր գնահատում են:

4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:

Մարդիկ իրենց ունեցածից գոհ չեն լինում ուզում են հասնել ավելիին, որի պատճառով կործանվում են, իսկ հետո ափսոսում են :

5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ քանոն, այր, աղա:

քանոն-երաժշտական գործիք, երկրափական գործիք

այր-տղամարդ, քաջ

աղա-իշխան, միս աղալ

6.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:

Ջրի գին-էժան, կրակի գին-թանկ, անկողին ընկնել-հիվանդանալ, պոչը քաշել-փախնել, ոտքերն ընկնել-աղաչել, աչքը ջուր կտրել-զարմանալ:

7. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:

Լեղաճաք լինել-վախենալ

Արյունը գլխին խփել-զայրանալ

Աչքը ջուր կտրել-զարմանալ

Կյանքի թելը կտրվել-մահանալ

Ոտքերն ընկնել-աղաչել

07.09.22

Տեսություն՝

Երկու մեծությունների հարաբերություն անվանում են նրանց քանորդը:Օրինակ՝ a թվի հարաբերությունը b թվին գրում են այսպես՝ a:b կամ a/b

Երկու թվերի հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի՞ անգամ է առաջին թիվը մեծ երկրորդից, կամ առաջին թվի ո՞ր մասն է կազմում երկրորդ թիվը:

Քանի որ 5/2=10/4=50/20, ապա 5:2 հարաբերությունը կարելի է փոխարինել 10:4 կամ 50:20 հարաբերությամբ:

Ուշադրություն

Թվերը նույն թվով բազմապատկելիս կամ նույն թվի վրա բաժանելիս նրանց հարաբերությունը չի փոխվում:

5 թվի հարաբերությունը 2-ին և 2-ի հարաբերությունը 5-ին, ինչպես և 5/2 և 2/5 կոտորակները, անվանում են փոխադարձաբար հակադարձ:

Նույնանուն մեծությունների (երկարություն, զանգված և այլն) հարաբերությունը գտնելու համար դրանք պետք է արտահայտել չափման նույն միավորներով:

Օրինակ

30 սմ-ի և 1 մ -ի հարաբերությունը գտնելու համար, պետք է սկզբում երկու մեծությունները գրել կամ մետրերով կամ էլ սանտիմետրերով, և ապա գտնել դրանց քանորդը:

30 սմ = 310 մ, 100 սմ =1 մ, ուրեմն, հարաբերությունը կլինի 30:100=310

Դասարանական առաջադրանքներ՝ 28-ա,գ,ե; 29-ա,գ,ե ; 31; 40-ա,գ

  1. Գտե՛ք հարաբերությունը.
    ա) 3-ի և 5-ի=3:5,
  2. գ) 4/3-ի և 8-ի=4/3:8

4/3:8/1=4/3×1/8=1/3×1/2=2/3

  1. ե) 9/5-ի և -ի

Լրացուցիչ առաջադրանքներ՝  28-բ,դ,զ; 29-բ,դ,զ ; 33; 40-բ,դ

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։

ֆիզիկական

  1. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։

ֆիզիկական երևույթի տարատեսակներն են ձայնային, լուսնային, Էլեկտրական և մագնիսական:

  1. Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։

Այսպիսի երևույթները անվանում են լուսնային: