Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:
– Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, – չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: – Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:
– Աչք մի տնկիր ուրիշինի վրա, – մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: – Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:
Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:
Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:
Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:
Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
Նախանձը շատ վատ բան է։ Նախանձելով ուրիշին դու ինքդ կվնասես քեզ։ Ոտքդ վերմակիդ չափ ձգիր։
2. Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:
3. Ընդգծված բառերը բացատրի՛ր:
շռայլորեն-անհաշիվ ու առանց խրնայելու ծախսող՝ վատնող: Շռայլ մարդ:
անխոհեմ-անխելք, անգետ։
ամուր-պինդ։
ջանաս-ջանք թափել՝ ճիգ գործադրել որևէ ցանկալի արդյունքի հասնելու համար, որևէ նպատակի ուղղված ջանքեր գործադրել:
կենարար-կյանք տվող՝ ստեղծող, կենդանություն տվող, կենդանացնող, ուժերը վերականգնող:
անվրդով-անխռով, անխռովահույզ, հանդարտ, հանգիստ, խաղաղ,
4. Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:
Երբ դու այնքան գոհ լինես քեզնից, որ այլևս չհամեմատվես ու չմրցես որևէ մեկի հետ, բոլորը կսկսեն հարգել քեզ:
Նախանձ մարդը չորանում է ուրիշի երջանկության պատճառով։