Իմ անունը Հայկ Մանուկյան է: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Մենք այս կիսամյակի ընթացքում անցել ենք մայրենիից Ղ. Աղայանի «Մանուկ Խան», «Վաճառականի խիղճը» ստեղծագործությունները:
Կարդացել ենք նաև «Ամենապիտանի բանը» պատմվածքը, դրանից հետո գրել ենք հետևյալ առաջադրանքը. « Եթե ես ունենայի իմ շտեմարանը ինչով կլցնեի »:
Արել ենք քերականական առաջադրանք «բայ» անվանումով:
Հ. Թումանյանից անցել ենք «Կամակոր թագավորը» հեքիաթը, «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը:
Թումանյանից բերանացի ասել ենք նաև «Իմ երգը», «Համերգ»:
Մենք պարբերաբար ունեցել ենք ընթերցողական ֆլեշմոբներ՝ նվիրված Թումանյանին, Չարենցին, Տերյանին և Աղայանին:
Ե. Չարենցի տարբեր բանաստեղծություններից ստեղծել ենք մեր «Չարենցյան բառարանը»: Կատարել ենք նաև մի շարք լեզվական աշխատանքներ, օրինակ՝ «ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 07.03.22»:
Վ. Տերյանի տարբեր բանաստեղծություններից ստեղծել ենք մեր «Տերյանական բառարանը»:
Ն. Իբրահիմիից անցել ենք «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» ստեղծագործությունը: