Հաշվետու պատում

Իմ անունը Հայկ Մանուկյան է: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Մենք այս կիսամյակի ընթացքում անցել ենք մայրենիից Ղ. Աղայանի «Մանուկ Խան», «Վաճառականի խիղճը» ստեղծագործությունները:

Կարդացել ենք նաև «Ամենապիտանի բանը» պատմվածքը, դրանից հետո գրել ենք հետևյալ առաջադրանքը. « Եթե ես ունենայի իմ շտեմարանը ինչով կլցնեի »:

Արել ենք քերականական առաջադրանք «բայ» անվանումով:

Հ. Թումանյանից անցել ենք «Կամակոր թագավորը» հեքիաթը, «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը:

Թումանյանից բերանացի ասել ենք նաև «Իմ երգը», «Համերգ»:

Մենք պարբերաբար ունեցել ենք ընթերցողական ֆլեշմոբներ՝ նվիրված Թումանյանին, Չարենցին, Տերյանին և Աղայանին:

Ե. Չարենցի տարբեր բանաստեղծություններից ստեղծել ենք մեր «Չարենցյան բառարանը»: Կատարել ենք նաև մի շարք լեզվական աշխատանքներ, օրինակ՝ «ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 07.03.22»:

Վ. Տերյանի տարբեր բանաստեղծություններից ստեղծել ենք մեր «Տերյանական բառարանը»:

Ն. Իբրահիմիից անցել ենք «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» ստեղծագործությունը:

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։