Սնկերի մասին

Կեչասունկը ուտելի սունկ է: Կեչասունկը գտագործվում է թարմ, չորացրած, աղ կամ թթու դրած։ Կեչասունկը նաև ունի երկրորդ անունը՝ կեչու թնջուկ:Կեչասունկը լինում է շատ ձևերի սովորական, սև, սպիտակ, վարդագույն, մոխրագույն, կոշտ, շախմատային կամ սևադարչնագույն:

Ճանճասպան կարմիր թունավոր սունկ է, որի 5-25 սմ տրամագծով գլխարկը տարբերվում է վառ գունավորմամբ՝ նարնջակարմրից մինչև մուգ կարմիր, հաստ մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, հետագայում՝ տափակ, փռված, հարթ եզրերով, ընդհանուր ծածկոցի մնացորդներով։ Հաճելի հոտով և քաղցր համով պտղամիսը սպիտակ է։ Խիտ, լայն, սպիտակ թիթեղներն ազատ են, չորանալուց հետո՝ դեղնավուն։ Սպիտակավուն կամ դեղնավուն օղակով ոտիկը 7-20 x 1-3,5 սմ է, սպիտակ կամ սպիտակավուն, կենտրոնական։ Հիմքի մոտ պալարաձև ուռուցիկ է, սպիտակավուն պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով։ Սպորափոշին սպիտակ է։