Why the hare has no tail

Long long ago the animals had no tails or very small ones. One day the Lion asked all the animals to come to him to get good tails. It was cold that day and it was raining. The hare had only a short little tail but he did not like to go out and said to the other animals, “Please, bring me a tail. I can’t go anywhere when it rains.”

“What tail do you want to have?” the animals asked him.

“Oh, any tail will be good for me. But it must not be too long or too short.”

Some time later the animals came back and each animal had a beautiful tail. But nobody brought a tail for the hare.

I think that some of them forgot about the hare, some had no time, some could not find a good tail for the hare.

But I know this: if you must do something, don’t ask others to do it for you. Don’t forget about the hare with his short little tail!

Երազանք

Ամառ էր: Մի տղա է լինում նա շատ էր ուզում դառնալ հայտնի ֆուտբոլիստ նրա երազանքն էր խաղալ ֆրանսիական PSG թվի կազմում: Նա դպրոցում լավ էր սովորում, բայց և հասցնում էր գնալ  ֆուտբոլի պարապունքների: Նա դարպասապահ էր: Նա իր դպրոցի լավագույն դարպասապահն էր: Նրան մի օր հրավիրեցին իր երկրի լավագույն թմի դեմ խաղալու: Այդտեղից սկսեց ամեն ինչ: Բայց նրան իր թիմի մարզիչ այդքան էլ չեր վստահում և նա թմի պահեստային դարպասապահն էր: Նա դիտում էր խաղը և հանկարծ վտանգավոր հարված եղավ նրանց դարպասի մոտ, բայց դե իհարկե դարպասապահը հեռացրեց դարպասի մոտից և ուսը հարվածեց դարպասաձողին այդ կադրերը ես երբեք չեմ մոռանա: Այդ ժամանակ թմի մարզիչը ստիպված էր ինձ մտցնել խաղադաշտ և այդպես էլ արեց: Ես երազում էի խաղալ այդ թմի դեմ և հաղթել: Իմ երազանքի կեսը կատարվել էր մնացել էր հաղթելը: Խաղը գրեթե վերջանում էր մնացել էր մեկ րոպե խաղի լրացուցիչ ավելացրած ժամանակին: անկյունային էինք մենք խաղարկում ես գնացել էի հակարակորդի դարպասների մոտ հաշիվը 0:0 էր, և ընկերս խաղարկեց անկյունային փոխանցումը իմն էր և ես հարվածեցի դարպասին և ընկա գետնին մինչև այդքանն եմ հիշում և

Հրաբուխներ

Ինչպես գիտեք, երկրակեղևի տակ’ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբերկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսների հատակին’ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։ Դրանք Երկրի մակերևույթ են արտաժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է հրաբխի մղանցքով։ Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան։ Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900—1 000°C—ի:
Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: Հայտնի է շուրջ 1300 գործող հրաբուխ: Հրաբուխներն առավել տարածված են երկրակեղևի շարժունակ, գործուն տեղամասերում:
Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում, բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխներ են նաև Մասիսն ու Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Էտնան մոտավորապես 3300 մ բարձրությամբ գործողհրաբուխէ Սիցիլիա կղզում: Ներկայումս այն Եվրոպայի ամենահաճախ ժայթքող (մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով’ երեք անգամ) և ամենաբարձր հրաբուխն է:
Հրաբխային ժայթքումներ լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ։ Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ:

Մայրը

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.

1, Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

օճորք-առաստաղ

երդիկ-Տան կտուրի մեջ թողած բացվածք, որ ծառայում Է իբրև լուսամուտ և օդանցք
2. Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Ինչու էի՞ն ամեն աշուն մեր սրտերը փակվոում իսկ գարնանը բացվում:

Պատահական ընկավ մայրը ծառից, թ՞ե միտումնավոր:

Ովքե՞ր են պատվածքի գլխավոր հերոսները:

Մաթեմատիկայի նոյեմբերյան ֆլեշմոբ

1․ Արթուրը, Սոֆին, Դավիթը, Մարիան մասնակցում էին Թթուդրիկի ծեսին։ Նրանցից մեկը կաղամբ էր բերել, մյուսը՝ ծաղկակաղամբ, մնացած երկուսը՝ վարունգ։ Սոֆին և Դավիթը բերել էին բանջարեղենի տարբեր տեսակներ, Մարիան՝ ծաղկակաղամբ։ Ի՞նչ բանջարեղեն էր բերել Արթուրը։

Պատ.՝ վարունգ

2. Նոյեմբերի 28-ին շնիկը 7 շաբաթական և 2 օրական էր։ Ո՞ր օրը նա կդառնա ուղիղ 8 շաբաթական.

Պատ.՝ դեկտեմբերի երեքին

3. Սովորողները ներկեցին դպրոցի պահարանները, որոնք տեղադրված էին ըստ համարների հերթականության՝ 1, 2, 3, 4, և այլն: Քանի՞ պահարան ներկեց Արամը, եթե ներկեց հերթականությամբ 8-րդ համարից մինչև 29-րդ համարի պահարանները:

Պատ:՝ 22

4. Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։

Պատ:՝ 7

5. Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն առավոտյան՝ ժամը 9։30-ին, մեկնեցին ճամփորդության և վերադարձան նույն օրը՝ 15։30-ին։ Քանի՞ ժամ տևեց նրանց ճամփորդությունը։

Պատ.՝ 6

6. Տատիկն իր մոտ եղած երեք կոնֆետները տվեց թոռնուհուն: Քանի՞ կոնֆետ եղավ թոռնուհու մոտ, եթե մինչև վերցնելը տատիկից երկու կոնֆետ ավելի ուներ:

Պատ.՝ 8

7. Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

պատ.՝ 10.49

8. Շարքով դրված էր 14 ընկույզ։ Նարեկը վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Հայկը՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։

Պատ.՝ Հայկը

9. Արտաշեսը ծառից տանձ հավաքելու համար 17 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց:

Պատ:՝ 9

10. Տոպրակի մեջ կան մրգեր։ Բացի երկու հատից, մնացածը նարինջ է, բացի երկու հատից, մնացածը մանդարին է, բացի երկու հատից, մնացածը խնձոր է։ Քանի՞ միրգ կա տոպրակում։

Պատ.՝ 3

Классная работа 25.11.2021

Б. Упражнение 5. Ответьте на вопросы по модели.
А) Модель: Это … стол? – Это твой стол? – Да, это мой стол.

  1. Это твоя книга Да, это моя книга.?
  2. 2. Это твой учебник? Да, это мой учебник. Это твоё окно? Да, это моё окно.
  3. Это твой журнал? Да, это мой журнал.

  1. Б) Модель: Это словарь? – Это твой словарь? – Нет, это не мой
    словарь.
    Моё? 4. Чьи это тетради? Наши?
  2. Это твой класс? Нет, это не мой класс
  3. Это твоя семья? Нет, это не моя семья
  4. Это твой упражнение? Нет, это не мой упражнение
  5. Это твой брат? Нет, это не мой брат
  6. Это твоё письмо? Нет, это не моё письмо
  7. Это твоя сестра? Нет, это не моя сестра

Упражнение 6. Вместо точек вставьте нужное местоимение.
Модель: Это мой словарь. … лежит тут. – Это мой словарь. Он лежит тут.
Это мой брат. он учится здесь. 2. Это моя мама. она дома. 3. Это наше
окно. оно там. 4. Это твой друг. он слушает радио. 5. Это ваш преподаватель. он
работает тут. 6. Это твоя сестра. она учит слова. 7. Это наш учитель. он читает
текст. 8. Это моё письмо. оно лежит там. 9. Это наша подруга. она повторяет
глаголы. 10. Это твоё кресло. оно стоит там.


Упражнение 7. Ответьте на вопросы по модели.
Модель: Чей это учебник? Твой? – Нет, это не мой. Это твой учебник.

  1. Чей это словарь? Твой? Нет, это не мой. Это твой словарь
  2. 2. Чья это книга? Ваша? Нет, это не моя. Это твоя книга.
  3. 3. Чьё это письмо? Моё? Нет, это твоё. Это моё учебник.
  4. 4. Чьи это тетради? Наши? Нет, Это ваши тедради

English 22.11.21

What did you have for breakfast? I had toasts for breakfast

Did you have a shower in the morning? Yes, I did

What time did you go to school? I went to school at 9 o’clock.

Did you go by bus? Yes, I did.

What did you eat for lunch? I ate apple, orange juice and eggs.

Did you eat a sandwich? Yes, I did.

When did you come home from school ? I came home at 6 o’clock.

What time did you go to sleep at night? I went to sleep in the 10 o’clock.

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ալմաստ-ադամանդ

սեգ-գոռոզ

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

գագաթ-ծայր եզր, ներքև

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ-իշեր ու ցերեկ աղբյուրները կարծես թե խոսում են։

գիշեր ու ցերեկ աղբյուրները կարծես թե խոսում են։

  1. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին
  2. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
  3. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  4. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Քարոլորտ, երկրի ներքին կառուցվացքը

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

Բակտերիաներ

Ֆիլմում Երկու գիտնականներ գիշերով հետազոտեցին չղջիկ և հետազոտեցին նրա բակտերիաները: Իսկ հետո ուսումնասիրեցին մարդու որը վարակված է կորոնավիրուսով և գտամ մի նույն բակտերիա և մտածեցին որ դա կորոնավիրուսից ստեղծված բակտերիա է: Ես սկզբից մտածում էի որ եթե հարյուր տոկոսանոց ապացուցված չէ և մենք օգտագործվում ենք պատվաստում բայց ֆիլմը նայելոց հետո հասկացա որ պատվատումը միայն կորոնավիրուսի համար չէ դա բարձրացնում է իմունիտետը: