Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ալմաստ-ադամանդ

սեգ-գոռոզ

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

գագաթ-ծայր եզր, ներքև

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ-իշեր ու ցերեկ աղբյուրները կարծես թե խոսում են։

գիշեր ու ցերեկ աղբյուրները կարծես թե խոսում են։

  1. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին
  2. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
  3. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  4. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s