Հարցեր և առաջադրանքներ
- Փորձե՛ք բացատրել` ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և
օտար լեզու ասելով։
Ես մայրենի լեզու ասելիս միանգամից պատկերացնում եմ հայերենը, որովհետև ես հենց ծնվել եմ իմ շուրջը խոսել են հայերեն:
Ես օտար լեզու լսելուց հասկանում եմ իմ համար անհասկանալի լեզու:
- Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը։
Հայերենը ամցել է երեք փուլով՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար:
- Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը։
Գրական հայերենը ունի երկու ճյուղ արևմտահայերեն և արևելահայերեն:
- Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը։
Արևմտահայերենի և արևելահայերենի գոյությունը պայմանավորված է նրանով, որ
մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի`
Արևմտյան և Արևելյան:
- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ.
փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է
եղել լեզվի իմացությունը։
Ես երկրորդ դասարանում գնացել էի Եգիպտոս և այնտեղ մի սևամորթ կանգեցրեց և մի քանի հարց տվեց, չիմանալով լավ անգլերեն՝ ես իր բոլոր հարցերին այո պատասխանեցի, իսկ հիմա, երբ հիշում եմ իր տված հարցերը, արդեն կարող եմ պատասխանել:
Իմ խորհուրդը ձեզ. լավ սովորեք օտար լեզուներ նման իրավիճակում չհայտնվելու համար: