Տուֆի մասին տեղեկություններ

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Հայկական տուֆը բաժանվում է 5 հիմնական տեսակների՝

Անիի — դեղին և նարնջագույն
Արթիկի — վարդագույն և մանուշակագույն
Երևանի — սև և կարմիր
Բյուրականի — վարդագույն՝ սև բծերով, մուգ մոխրագույն՝ սև բծերով
Ֆելզիտային — նախշավոր

Տուֆը կտրելու համար անհրաժեշտ չէին մեքենաներ և ժամանակակից սարքավորումներ: Միայն կացինը և սղոցը բավարար էին, որպեսզի ստանային հավասար քարի կտորներ:

Տուֆն ունի նաև շնչելու հատկություն: Քարի ծակոտիները հնարավորություն են տալիս ձմռանը շենքի ներսում պահպանել 0-ից բարձր ջերմաստիճան, իսկ ամռանը խուսափել դրսի շոգից: Եվ այսպիսով, տուֆից պատրաստված շենքերը ապահովված են լինում բնական օդափոխությամբ:

Հնում մարդիկ կարծում էին, որ տուֆն այդքան էլ ամուր քարատեսակ չէ: Եվ որպեսզի ավելի ամրացնեին տուֆից պատրաստված շինությունները, դրանք օծել են յուղով, իսկ այնուհետև ներկել որդան կարմիրով: Եվ միգուցե հենց այս ամենի շնորհիվ է, որ մի շարք շինություններ մինչ օրս կանգուն են մնացել:

Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տուֆի մի ամբողջ հանքավայր: Այն աչքի է ընկնում ոչ միայն տուֆի առատությամբ, այլ նաև գունային բազմազանությամբ: Կարելի է հանդիպել վարդագույնից մինչև մուգ հրաբխագույնի երանգները: Տուֆի 28 երանգներից Հայաստանում տարածված են մանուշակագույնը, կարմիրը, նարնջագույնը, շագանակագույնը, վարդագույնը և սևը:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s