Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Картинки по запросу bear cartoon

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։

Առակը ինձ սովորեցրեց գլուխ չգովել

  • Բացատրիր հաստով նշված բառերի իմաստները, մտապահիր։

փառասիրություն-արժանապատվությունը՝ ինքնասիրությունը շոյող հանգամանք

ժայռ-Մեծ ժայռաքար, ժայռեղեն հսկայական բեկոր

  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։

որոնց երազանք

որսալու երբ

որ եմ

ոտք ես

երկու ետևից

  • Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։