Իմ ընթերցած գրքերը.

Ամռանը ես արդեն հասցրել եմ կարդալ երկու գիրք, «Ալիսը հրաշքների աշխարհում»-ը և «Չիպոլինոյի արկածները» գրքերը

«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի մասին

«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի վերջում նրան շունչ տվեց այն, որ վերջում պարզում է դա երազ է:

Հեղինակի մասին

Հեղինակը՝ Լուիս Քերոլ (Lewis Carroll) իսկական անունը՝ Չարլզ Լաթուիջ ԴաջսոնCharles Lutwidge Dodgson,

Ծնվել է 1832 թվականի հունվարի 27-ին Անգլիայի Չեշիր կոմսության Դարսբերի գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Ունեցել է 7 քույր և 3 եղբայր։ Ուսման մեջ առաջին քայլերը արել է դեռ տանը, դրսևորելով իր խելացիությունն ու հմտությունը։ Նա ձախլիկ էր։ Չհաստատված փաստեր կան, ըստ որոնց՝ նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչի հետևանքով նրա հոգեբանությունը խախտվել է, ու նա սկսել է կակազել։

12 տարեկան հասակում ընդունվել է Ռիչմոնդից ոչ հեռու գտնվող մի մասնավոր դպրոց։ Սակայն 1845 թվականին իր կամքին հակառակ ստիպված է լինում տեղափոխվել ուրիշ դպրոց։ 1851 թվականին տեղափոխվում է Օքսֆորդ և ընդունվում այնտեղի ամենաարիստոկրատ համալսարաններից մեկը։ Թեև ընդհանուր առմամբ լավ չէր սովորում, բայց մաթեմատիկական բարձր ունակությունների շնորհիվ ի վերջո ստանում է բակալավրի կոչում և նույնիսկ հաղթում համալսարանում կազմակերպված մաթեմատիկական թելադրության (լեկցիա) մրցույթում։ Իր կյանքի հետագա 26 տարիներին նա մաթեմատիկա էր դասավանդում ու չնայած դրանով էր նաև ապրուստի միջոցներ վաստակում, այնուամենայնիվ դա համարում էր ձանձրալի զբաղմունք։

Մահացել է 1898 թվականի հունվարի 14-ին (գրեթե վաթսունվեց) Սուրեյ կոմսության Գիլֆորդ քաղաքում։

Հեղինակի մասին

Հեղինակը Ջաննի Ռոդարին է, Ջաննի Ռոդարին ծնվել է 1920թ. Օմենիայում (Հյուսիսային Իտալիա): Տարրական դպրոցում դասավանդելու կարճ փորձից հետո աշխատել է որպես լրագրող և զուգահեռ սկսել գրել երեխաների համար: Ռոդարրի երկերը թարգմանվել են բազմիցս և արժանացել մրցանակների:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s