Ընթերցանության ուսումնական փաթեթ 13.04-17.04

Շաբաթվա ծրագիրը՝ այստեղ

Երկուշաբթի 

Ընթերցանության նյութը՝ 

«Արեւ». Ղազարոս Աղայան

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

  1. Դուրս գրի’ր տեքստից անծանոթ բառերը։ Օնյալն բառարանի օգնությամբ, գտիր դրանց բացատրությունը։

Հափշտակել-ուժով տիրանալ, գողանալ

Պատվել-պատվի արժանացնել

փթըթել-ծաղկել

դայլայլ-թռչունների երգեցիկ ձայն

հողատ-առանց հողի, անհող

Արեւ բառով կազմի’ր նոր բառեր։

Նամակ գրիր արեւին։

Նամակ Արևին

Բարև Արև: Քեզ գրում է Հայկը: Արև, դու շատ ջերմ ես, առանց քո ջերմության դաշտերը ու այգիները չեն կանաչի, դաշտերում չեն բացվի գույնզգույն սիրուն ծաղիկները, մեր սիրելի ծիտիկների անուշ  երգը չենք լսի: Մենք շատ շնորհակալ  ենք, դու միշտ ջերմ տաքացրու  մեզ:

Երեքշաբթի

  1. Լսի’ր երգը, սովորի’ր երգի բառերը։ 
  2. Բերանացի սովորի‘ր բանաստեղծությունը, ձայնագրի’ր քեզ, նկարի’ր բանաստեղծությունը Paint նկարչական ծրագրով , պատրաստի’ր աուդիոգիրք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s