Մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Տատիկը հավկիթների կեսը ներկեց կարմիր, մյուս կեսի կեսը՝ դեղին, իսկ մնացած 9 հավկիթը՝ կանաչ: Ընդամենը քանի՞ հավկիթ ներկեց տատիկը:

2. Զատկածեսի հյուրասիրության ժամանակ 22 սովորողներից յուրաքանչյուրը կերավ կես ձու: Քանի՞ ձու կերան սովորողները միասին:

3. Նարեն Զատկի հավկիթները որոշել էր 5 տարբեր գույնով գունավորել: 5 գունաներկ գնելու համար նրան պակասում էր 70 դրամ: Նա գնեց 4 գունաներկ և մոտը մնաց 30 դրամ: Սկզբում քանի՞ դրամ ուներ Նարեն:

4. Մայրիկն Արփիին հարցրեց, թե քանի ներկած ձու են կոտրել նա, քույրիկն ու եղբայրը միասին: Արփին պատասխանեց. «Բոլորս միասին կոտրել ենք 20 ձու: Ես 2 ձու ավել եմ կոտրել Մարկից: Ես և Նանեն միասին կոտրել ենք 15 ձու»: Քանի՞ ձու է կոտրել նրանցից յուրաքանչյուրը:

5. Զատկածեսին Գարիկը, Դավիթը, Օմն ու Ալեքսն ուզում էին միասին ձվակռիվ խաղալ: Նրանցից յուրաքանչյուրը մյուսի հետ մեկ անգամ պետք է խաղար: Քանի՞ տարբերակով կարող են ձվակռիվ խաղալ տղաները:

6. Միլենան ուներ 15 ներկած հավկիթ: Նա այդ հավկիթները բաժանեց չորս ընկերուհիներին՝ յուրաքանչյուրին տարբեր քանակով: Քանի՞ հավկիթ ստացավ ընկերուհիներից յուրաքանչյուրը:

Captionless Image

7. Նշիր, թե ո՞ր կերպարը կարող են ստանալ գունավոր ձվիկից:

Captionless Image

8. Տատիկին կամ մայրիկին հարցրու զատկական բաղարջի բաղադրատոմս: Գրանցի՛ր անհրաժեշտ մթերքների անունները, քանակը կամ զանգվածը և հաշվի”ր, թե 2 այդպիսի բաղարջ թխելու համար յուրաքանչյուր մթերքից ինչքա՞ն է հարկավոր:

ալյուր, յուղ, շաքարավազ, խմորիչ, մածուն, 1 կգ ալյուր,
100 գր. մեղր,
150 գր. ձեթ,
200 գր. ջուր,
12 գր. սոդա,
20 գր., աղ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s