«Զատիկ» ընտանեկան նախագիծ. մաթեմատիկական ֆլեշմոբ մաս 1

1. Օրվա մեջ զատիկ միջատն ուտում է մինչև 200 լվիճ: Օրական նույն քանակությամբ ուտելով՝ քանի՞ լվիճ կուտի զատիկը 96 ժամում:Your

2. Ճպուռը 1 վայրկյանում 10 մ է անցնում, իսկ մեղուն՝ րոպեում 400 մ: Միջատներից ո՞րն է ավելի արագ թռչում:3.Պարտեզում մեկ շարքով տնկած 45 վարդի թուփ կար: Զատիկը նստած էր վերջից 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ սկզբից 24-րդի վրա էր: Պարտեզում զբոսնելիս որի՞ն ավելի շուտ կհանդիպես:

4. 16 ներկած ձուն ինչպե՞ս կդասավորես ուղղանկյունաձև ամանի բոլոր կողմերում, որ յուրաքանչյուր կողմում լինի 5 ձու:

5. Սբ. Հարության տոնը նշվում է Բարեկենդանից 48 օր հետո: Երկու տոների միջև ընկած ժամանակահատվածը կիսում է Միջինքը: Գտիր՝ երբ է Բուն Բարեկենդանի տոնը, երբ է եղել Միջինքը, եթե Սբ. Հարության տոնը ապրիլի 12-ին է:

6. Կաթսայի մեջ կա 30 հատ 5 տարբեր՝ կարմիր, կանաչ, կապույտ, նարնջագույն և դեղին գույնի ձու, որոնցից 15-ը կարմիր են, 8-ը՝ կանաչ: Առավելագույնը քանի՞ դեղին ձու կարող է լինել կաթսայում:7. Նիկան ու Նռանեն 16:30-ից ներկում էին Զատկի ձվերը: Նիկան հինգ րոպեում ներկում էր 4 ձու, Նռանեն՝ կեսով ավելի: Քանի՞ ներկած ձու կունենան աղջիկները ժամը 5-ի զատկական հյուրասիրության համար:

8. Որոշի՛ր, թե Գ3 վանդակում ո՞ր ձուն պետք է լինի:

9. 30 ձուն ամբողջությամբ ներկելու համար մեզ պետք է 4 լիտր ջուր և 2 կապ տորոն(բույս, որից ստանում են ներկ): Ունենք 3լ և 5լ տարողությամբ տարաներ: Օգտագործելով նշված տարաները` կարո՞ղ ես օգնել մայրիկին կաթսայի մեջ 4 լ ջուր լցնել: Հնարավորության դեպքում նկարահանի՛ր տեսանյութ և կցելով հղումը ցու՛յց տուր՝ ինչպես ես հաշվել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s