Ընթերցանության ֆլեշմոբ

1. Լսի՛ր այս երկու զատկական երգերը:Զընկլիկ օրոճ Կարկաչա Երգերի տողերը խառնվել են, դասավորի՛ր ճիշտ տեղերում։

Captionless Image

2. Կարդա՛ ասիկ-ասույթները, գուշակի՛ր, թե ո՞ր ծեսի / տոնի՞/ համար են հորինված: Գրի՛ր պատասխանը։

Captionless Image
Սուրբ զատիկ

3. Ընտրի՛ր այս զատկական խաղերից մեկը: Կարդա՛ բովանդակությունը և խաղա՛ ընտանիքի անդամների հետ: Ընթացքը ներկայացրու՛ տեսանյութի տեսքով:

Captionless Image

4. Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ: Համացանցում որոնի՛ր զատիկ միջատի մասին տեղեկություն և պատասխանի դաշտում գրի՛ր տաս փաստ զատիկի մասին։ Արդյո՞ք այն որևէ կապ ունի Զատիկ տոնի հետ:

1.  Զատիկը  1  օրվա  ընթացքում  ոչնչացնում  է  300  վնասատու  միջատ:

2. Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ.

3. Զատիկը նաև ասում են Զատկաբզեզներ:

4. Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում և պուրակներում։

5. Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ.

6. Օրինակ՝ Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր

5. Կարդա՛ տեղեկատվական նյութերը, որոշի՛ր, թե վերջում տրված լրացումը ո՞ր նյութի շարունակությունն է։ Պատասխանի դաշտում նշի՛ր վերնագիրը:Սուրբ Զատիկ: Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու սպասված տոնն է։ Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից:

Մեծ Պահք: Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնին և տևում 48 օր։Պահքի ժամանակ քրիստոնյաները պետք է հրաժարվեն կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու)։ Պետք է հեռու մնալ մոլորություններից(ծխախոտ, ոգելից խմիչք, որկրամոլություն, ագահություն, եսասիրություն)։ Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից, վեճերից։

Ակլատիզ: Ակլատիզ կամ Ախալոճ, Աքլատիզ, Գոգոռոզ և այլն։ Մեծ Պասի խորհրդանիշ է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ՝ վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնո հայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։

Լրացում՝Պետք է ջանալ բարիք գործել՝ օգնել և օժանդակել, նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն իմաստ կունենա,, եթե այն, ինչ մենք ուտում ենք, տանք աղքատներին։

6. Հորինի՛ր պատմություն Ակլատիզի և Ուտիս տատի մասին։ Վերնագիրը չմոռանաս։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s