Ձյուն

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն էր

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Ծաղիկները մտել են քուն,

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Ծաղիկները մտել են քուն,

Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ինչն է, ինչը, որ ձմռանն է գալիս

փափուկ է, սպիտակ է և երեխանները

շատ-շատ են ուրախանում, երբ դա գալիս է:Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը ձմռանն է գալիս փափուկ է, սպիտակ է և երեխանները շատ-շատ են ուրախանում, երբ դա գալիս է:

Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ծաղիկները լավ հոտ ունեն, գեղեցիկ են, տարբեր տեսակների են:

Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

«Ձմռանը»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s