Եղևնին

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վաղորդյան-վաղ առավոտ,

գոհար-  թանկագին՝ ազնիվ քար

աբրեշում-Մետաքս

պերճ- Շքեղ, զարդարուն

Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

—Հիշում էի կանաչ իմ ընկերներին,
Արահետներն էի հիշում ձյունի տակ,
Հիշում էի բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն էի հիշում իմ գլխի վերև,
Եվ իմ մայր անտառն ասեղնատերև,
Հովերն էի հիշում ես գարնանային,
Որ ինձ այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն էի հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում էի սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն էի հիշում անտառապահի:

Հիշում էի բոլորն ու չի ափսոսում,

Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին անտառից հեռու զգում էր, որ քաղաքում ավեի լավ է քան անտառում:

Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Ոչ չեր ափսոսում:

Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Նա հպարտ աշխարհին էր նայում, որովհետև երեխաները նրան շատ էին սիրում:

Նամակ գրի՛ր եղևնուն:

Եղևնի դու ճիշտ ես քաղաքում ավելի լավ է քան անտառու և դու ճիշտ որոշում ես կատարել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s