Բառախաղերի շարք
Ա. Սովորողները իրենց մտքում փնտրում ու գտնում են բառեր, որոնք անմիջական կապ ունեն աշնան հետ ու փորձում են այդ «կապը» յուրովի մեկնաբանել:
Անձրև-Աշնանը միքիչ ցուրտ է, և այդ պատճառով էլ անձրև է գալիս:
Բ. Պրիզմա մեթոդով բացել աշուն բառը, ստանալ նոր բառ: Աշուն և ստացված բառով կազմել ամենատարբեր ու հետաքրքիր նախադասություններ:

Գ. Աշուն բառով կազմել բառակապակցություններ: Ամենահետաքրքիր բառակապերը դարձնել նախադասության, պատմության հիմք կամ վերնագիր:
Աշունն ունի 3 ամիս, 91 օր: Աշնանը եղանակը ոչ տաք է, ոչ սառը: Դուք գիտեք չէ՞, որ աշնանը մրգեր և բանջարեղեն են հավաքում, իսկ հիմա մի գաղտնիք բացեմ աշնան մասին. դուք զգացել եք, որ աշնան 3 ամիսն էլ վերջանում են բեր-ով, օրինակ՝ սեպտամբեր, հոկտեմբեր, նոյեմբեր: