Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Առակը համառոտ պատմի՛ր:
  2. Ի՞նչ է սովորեցում առակը:
  3. Պատմի՛ր կույրերի մասին:
  4. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

Բարև ձեզ, կույր ընկերներ, եթե դուք հիմա տեսնում եք այս խորուրդը, ես ձեզ ասում ավելի լավ կլիներ ամեն մեկդ մի փաստ տայիք և հասականաք թե՝ ինչ է:

5. Առակի համար նոր ավարտ հորինի՛ր:

Փիղը փռվեց կույրերի վրա, և մի կույր, որ ասում էր պատ է, ասաց:

-Այս ինչ վատ էին սարքել  պատը;

Իսկ մյուսը, որ ասում  էր օձ է, ասաց:

-Օձը սատկեց  մեր վրա;

Երրորդ  կույրը, որ ասում  էր՝ թոկ է , ասաց:

-Թոկը ընկավ մեր վրա.

Վերջին կույրը, որ ասում էր կոճղ էր, հարցրեց:

–  կոճղը  շարժվեց՞,- և վախենալով ուզում է փախնել , բայց  չկարացավ  փղի տակից  դուրս  պրծնել  և միշտ մնացին այնտեղ՝ շարունակելով կռիվ տալ, իբր պատ է, օձ է, թոկ է, կոճղ է:

6.Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s