Ամառային ճաշատեսակ

  • Ի՞նչ նոր և համեղ ուտելիք ես համտեսել ամռանը: Ես ամռանը համտեսել եմ մրգային աղցան: Կարո՞ղ ես պատրաստել: Այո, ես կարող եմ պատրաստել: Որքա՞ն մթերք է հարկավոր այդ ուտեստը պատրաստելու համար: 4 բաժնի համար անրաժեշտ է 1 խնձոր, 1 տանձ, մեկ ճուտ խաղող,  մի քանի կտոր ձմերուկ, մի քանի սալոր, 1դեղձ: Հաշվում են, թե որքա՞ն գումար է հարկավոր մթերքը գնելու համար: Մոտավորապես 300դրամ է հարկավոր այդ մթերքները գնելու համար: Քանի՞ 10 դրամ/20,50/ է հարկավոր անհրաժեշտ գումարը ստանալու համար: Օրինակ՝ 30×10, 15×20, 6×50, 10×10+2×50+5×20, 5×50+1×10+2×20, 14×20+2×10, 5×50+5×10, 15×10+5×20+1×50,  4×50+5×20,  20×10+5×20, 4×50+10×10, 8×10+6×20+2×50. Ո՞ր  մթերքից քանի՞ կիլոգրամ է հարկավոր խնձոր-190 գ,   տանձ-125 գ, ձմերուկ-300 գ,  խաղող-260  գ, դեղձ- 145 գ, սալոր-60 գ,Քանի՞ րոպեում, ժամում է պատրաստվում այդ ուտելիքը այդ ուտեստը պատրաստվում է 40 րոպեում:

Ժայռ ճամբար դեպի Սևան

Մենք օգոստոսի 7-8-9-10 օրերին գնացել էինք Սևան՝ Ժայռ ճամբար : Գնացինք մոտ 2 ժամ ճանապարհ, 2 կանգառով: Հենց որ հասանք տեղ, տեղավորվեցինք վրաններում՝ Սևանի ափին: Ճաշելուց հետո գնացինք լողալու: Ջուրը շատ սառն էր, բայց մենք արագ սովորեցինք սառը ջրին: Ջրի ափին ավազով խաղացինք: Հետո մրգեր կերանք, ճաշեցինք ու սկսեցինք խաղալ Poker, որ արդյունքում հաղթեց Կորյունը 600 միավորով: Երեկոյան կրակ վառեցինք ու խարույքի շուրջը նստեցինք: Առավոտյան արթնալուց հետո մարմնամարզություն արեցինք: Հետո “Դե խաղա” խաղացինք, ջրի ափին խաղացինք, լողացինք, խաղացինք Poker, այս անգամ հաղթեցի ես 750 միավորով, իսկ հաջորդ օրը հաղթեց եղբայրս 810 միավորով: Այդ երեք օրերը շատ հետաքրքիր էր ինձ:

Continue reading